ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը

Սիրելի’ հայրենակիցներ Կառավարությունը կրկին ներկայացրեց իր ծրագիրը: Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է վերարտադրվող իշխանության, նրա իրական պատկերն է: Դրա համար էլ կառավարությունը չի փոխվել, ինչպես չի փոխվում վերարտադրվող իշխանությունը: Եթե մեկը կասկածում է, թող փորձի լուրջ տարբերություններ գտնել վերջին շրջանի կառավարությունների մեջ: Ակնհայտ է, որ վերարտադրման բնույթ ունեցող իշխանության մեջ չի կարող այլ կառավարություն լինել, քան այն, որը պարտավոր է անխափան կերպով ապահովել այդ վերարտադրումը: Հետևաբար, կառավարության իրական դերն ու նպատակը հենց սա է, իսկ նրա ծրագիրը լոկ այս իրողության քողածածկույթն է: Հենց այս պատճառով էլ կառավարության ծրագրի ներկայացումը Ազգային ժողովում վեր է ածվում սոսկ ընթացակարգով նախատեսված մի ձևական միջոցառման, ինչպես այս իշխանությունների օրոք տեղի ունեցող ցանկացած գործընթաց՝ սկսած ընտրություններից: Ավելին` ծրագրի այս որակը և Սահմանադրությունը շրջանցող մենիշխանության կողմից հաստատված ԱԺ-կառավարություն ձևական հարաբերությունները կառավարությանը թույլ են տալու միաժամանակ թե’ խուսափել որևէ պատասխանատվությունից, անգամ` ներկայացված ծրագիրը չկատարելու դեպքում, թե’ ներկայանալ որպես մեր ժամանակների ամենահաջողված կառավարությունը: Այս ամենը մենք արդեն տեսել ենք: Հիմա էլ խոստանում են պայքարել աղքատության, գործազրկության և արտագաղթի դեմ: Այն կառավարությունը, որի օրոք այս ամենը նոր թափ ու ծավալներ են ստացել, չի կարող դրա դեմ պայքարել: Այդպիսի բան չի լինում՝ ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու: Եթե ժողովուրդը ուզում է հաջողված պայքար մղել, պետք է սթափվի, համախմբվի և պայքարի` օր առաջ ազատվելու այս միահեծան և ինքնագոհ իշխանություններից: 21.05.2013թ.

2013-05-21

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...