Երիտխորհրդարանի նիտում…

Սույն թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթականլի ագումարնիստը: Նիստը բացվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Օրակարգը հաստատելուց հետոքվեակվեցին նախորդ նիստին քննարկված օրինագծերը: Քննարկվեցին ԵԽ հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած <<Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգիմասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինօրենքը, ինչպես նաև քվեարկության արդյունքում օրակարգի մեջ ներառվեց Պետաիրավական հանձնածողովի կողմից բացասական եզրակացություն ստացած <<ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասինօրենքը>>, որը հեղինակել է ԵԽ անդամ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց <<ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը>>, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելուն: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթով հանդես եկան տարբեր խմբակցություններ պատգամավորներ, ինչպես նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Շողեր Բաղդասարյանը, ով կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին, և նախագծի ընդունումը ողջունել ոտնկայս: Բուռն քննարկումների արդյունքում ներկայացվեցին մի շարք առաջարկություններ, որի արդյուքնում նախագծի հեղինակը ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու և համալրված օրենքի նախագիծ ներկայացնելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգեց մինչ հաջորդ նիստ:

2013-06-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...