Ըդնունվեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեկանացնող օրինագիծ

Սույն թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:Օրակարգի առաջին կետում ներառված էր դեռևս նախորդ նիստին քննարկված <<ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը>>, որը լրամշակված տարբերակով հեղինակի՝ Ա. Սիմոնյանի կողմից, ներկայացվեց ԵԽ-ին և դրվեց քվեարկության: Ըստ այդ օրենքի նախագծի առաջարկվում է, որ Հայոց Ցեղասպանության հրապարակայնոևեն ժխտումը համարվում է քրեորեն հետապնդելի արարք և նախատեսում համապատասխան տուգանք կամ ազատազրկում: Օրինագծի հեղինակը իր եզրափակիչ ելույթում նշեց. << Երիտասարդական Խորհրդարանը գաղափարների, մտքերի հարթակ է, Երիտխորհրդարանը նորարարության, քաղաքական մտքի նորարարության դպրոց պետք է դառնա մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ: Ընդամենը վերջերս, Հունաստանի պառլամենտը տնդունեց ցեղասպանությունների քրեականացման մասին օրենք: Այս օրինագծի ընդունմամբ, Երիտխորհրդարանը կարող է նաև իր մասնակցությունն ունենալ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կամզակերպմանը իր մասով, իր աջակցությունը բերելով Ցեղասպանության 100-ամյակի աշխատանքներին՝ տարբեր հարթակներում, մանավանդ՝ երիտասարդական: Ուստի որպես այս ամենի տրամաբանակ շարունակություն, առաջարկում եմ կյանքի կոչել Երիտխորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար: Սիրելի գործընկերներ, եկեք մեր միասնական քվեարկությամբ և այս օրինագծի միաձայն ընդունմամբ ցույց տանք, որ հայ երիտասարդությունը իրավատեր է, և այս քայլով ևս մեկ անգամ ամրագորւմ ենք, որ պատմական ճշմարտությունը ապահովագրված է նաև օրենքով>>: Քվեարկության արդյուքնում օրինագիծը ընդունվեց՝ 63 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ համամասնությամբ: Քննարկվեցին նաև ՀՀ Վարչական դատավարության, Հողային օրենսգրքում, Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մաիսն, և շրջանառության հարկի մասին օրենքները:

2013-06-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...