Հանդիպում ԵԽ ՀՅԴ խմբակցության և Ավստրալիայի Համազգայինի ճեմարանի սաների միջև

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին Ազգային Ժողովի շենքում տեղի ունեցավ հանդիպում Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցության և Ավստրալիայի Համազգայինի <<Արշակ և Սոֆի Գոլսթըն>> ճեմարանի ավարտական 10-րդ դասարանի սաների միջև,ովքեր Հայաստան էին եկել ուխտագնացության: Դպրոցը ուխտագնացություն է կազմակերպում ամեն տարի ավարտական դասարանի աշակերտների համար,որի նպատակն է աշակերտներին մոտիկից ծանոթացնել հայրենիքին և կապ հաստատել : Աշակերտների հետ ներկա էին նաև դրպոցի ուսուցիչներից երկուսը,ինչպես նաև տնօրենը: Երիտխորհրդարանի ՀՅԴ խմբակցության նախագահ Ազատուհի Սիմոնյանը ճեմարանի սաներին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը և գործելաոճը,ինչպես նաև Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը:Երիտասարդական խորհրդարանի գործունեության մասին ներկայացրեց նաև խմբակցության անդամ Հուրի Բաղդասարյանը: Սաներին հնարավորություն տրվեց այցելել նաև լիագումար նիստերի դահլիճ,որտեղ նրանք ծանոթացան նիստերի վարման կարգին:

2013-09-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...