Երիտխորհրդարանի աշնանային նստաշրջանը մեկնարկեց

2013 թ.-ի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին նաև ռոտացիոն համակարգով երիտխորհրդարան մուտք գործած 30 խորհրդարանականներ, որոնք տվեցին երդում: Նիստի օրակարգում ներառված էին 2 օրենքի նախագիծ՝ <<ՀՀ օրհենրգի մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու և <<ՀՀ դատական օրենսգրքում>> փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: <<ՀՀ օրհենրգի մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակը օրակարգից հանեց իր հեղինակած նախագիծը՝ նշելով, որ հարցը հանրային քննարկման լայն առարկա պետք է դառնա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը իր ելույթում ողջունեց օրենքի հեղինակի ողջախոհությունը, ով օրակարգից հանեց նշված օրենքի նախագիծը, մատնանշեց նաև, որ խմբակցությունը աշխատանքային խորհրդակցության ժամանակ դեմ է քվեարկել նշված նախագծի նիստի օրակարգ մտնելու հարցին՝ նշելով, որ այս հարցը ԵԽ քննարկման առարկան չէ և արժեքներ կան, որոնք մեր ազգային ինքնության մասն են: <<ՀՀ դատական օրենսգրքում>> փոփոխության առաջարկը ենթադրում էր ՀՀ դատավորի երդման տեքստում օրենքի գերակայություն բառը փոխարինել իրավունքի գերակայություն բառով: Նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը հեղինակին հարց հղեց. <<Ըստ էության օրենքը նույն իրավունքի ձևն է և բովանդակությունը, իրավունքը բովանդակություն ստանում է օրենքի ձևով, և այս փոխփությունը ինչ էական հարց է լուծելու, միթե այսպիսով մենք կնպաստենք մեր արդարդատության առողջացմանը>>: Մտքերի փոխանակության ժամանակ խմբակցության քարտուղար Վարդուհի Պապիկյանը ներկայացրեց խմբակցության պաշտոնական կարծիքը՝ << Այս օրենքի նախագիծը երիտխորհրդարանի, արդրադատություն իրականցնող մարմինների գործունեության վրա ոչ մի կերպ դրական ազդեցություն չի թողնելու և էական նշանակություն չի ունենալու: Եթե նույնիսկ երդման տեքստում կատրավի վերոնշյալ փոխփությունը, ապա դա բնավ չի նշանակում, որ դատավորը վճիռ կայացնելուց հիմնվելու է իրավունքի գերակայության վրա, քանի որ օրենքը այլ բան է նախատեսում: Ուստի, քանի որ այս օրենքի նախագիծը այնքան էլ ԵԽ քննարկման առարկա չէ, և իրավական որև է ազդեցություն չունի, ապա ՀՅԴ խմբակցության անունից հայտարարում եմ, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրենքի նախագծին>>: Իսկ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ այս հարցը իրավաբանության ոլորտում բավականին վիճելի հարց է, և այս փոխոփությունը մեր արդարադատության համակարգին կարող է տանել դեպի սուբյեկտիվիզմ:

2013-10-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...