Եթե չեք կարողանում, հեռացե'ք

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարեւորեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համակարգի գործունեությունը եւ հիշեցրեց, որ Սահմանադրության 33.1 հոդվածը ամրագրում է, որ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհների հնարավոր տեսակները եւ դրանց չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար: «Սա ամրագրում է, որ Հայաստանում չի կարող լինել մի մենաշնորհ, որը օրենքով նախատեսված չէ »,- հիշեցրեց Արծվիկ Մինասյանը: Մինչդեռ եթե ուսումնասիրենք 2011 թվականի ծրագիրը, 2010-ին ուսումնասիրված 12 շուկաներից 7-ում դիտարկվել է բարձր կենտրոնացվածություն եւ դրանցից մեկում` շաքարի շուկայում, 100 տոկոսանոց մենաշնորհ. Արձանագրեց դաշնակցական պատգամավորը:Նա այս երեւույթը հակաօրինական է եւ հակասահմանադրական որակեց: «Եթե իրավիճակը նույնը պիտի մնա, ապա ինչու ենք պահում այդ հանձնաժողովը, եւ ինչու ենք այդքան ֆինանսավորում տալիս»,- հարցրեց նա: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` խնդիրը երկու առումով պետք է դիտարկել. Առաջին` համակարգն ինքնին չի նպաստում մրցակցային իրավիճակի բարելավմանը երկրում կամ երկրորդ`ձեւական առումով ստեղծել ենք մի համակարգ, որը բոլորովին կապ չունի Հայատանի տնտեսական իրականության հետ եւ այս մասին, անուղղակի ձեւով իր հարցազրույցում հաստատել է նաեւ երկրի վարչապետը: «Անուղղակի ձեւով հաստատվեց, որ երկրում մենաշնորհային, օլիգարխիկ տնտեսական համակարգը իր արմատները խորն է գցել եւ այսօրվա կառավարման համակարգը` ի դեմս կառավարության եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, պարզապես ի վիճակի չէ դրա դեմ պայքարելու, եւ դրա լուծումը կա. վայր դրեք ձեր գործառույթները եւ թողեք, թող գա նա, ով կարող է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

2011-02-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...