ԵԽ-ն հանդիպեց Արա Աբրահամյանի հետ

2013 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանդիպում Ռուսահայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և Երիտխորհրդարանի խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ երիտասարդությանը հուզող խնդիրներ, տեղի ունեցավ հարցուպատասխան, ձեռք բերվեց պայմանավորվածություն սկսել համագործակցություն՝ երիտասարդության խնդիրների լուծման ուղղությամբ: Հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Սիմոնյանը հարցրեց. << Ռուսահայերի միությունը՝ որպես սփյուռքի ամենանոր ձևավորված ու հայհոծ համայնքի համակարգող մարմին, ինչպիսի միջոցառումներ է ձեռնարկում հայության հայրենադարձության և վերջնական հայրենիք վերադառնալու ուղղությամբ>>: Արա Աբրահամյանը նշեց, որ մի շարք ծրագրեր իրագործում են այդ ուղղությամբ, բայց ամենամեծ խոչընդոտը հայրենադարձության հարցում ՀՀ-ում աշխատատեղերի պակասն է:

2013-10-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...