Երիտխորհրդարանը նախ և առաջ քաղաքական կառույց է

ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը ելույթը ԵԽ գործունեության մասին. <<Թույլ տվեք ողջունել մեզ այսօր միացած 30 նոր գործընկերներին, մյուս նիստին մենք օրակարգի մեջ կներառենք ԵԽ կանոնակարգում փոփոխություն մտցնելու նախագիծ, մասնավորապես հայտարարությունների ժամ մտցնելու մասին կետ: ԵԽ-ն պետք է վերջիվերջո գա մի համոզման, որ ԵԽ-ն նախ և առաջ քաղաքական կառույց է, ոչ միայն այն պատճառով, որ այն գործում է ԱԺ-ին կից, այլև, որ այստեղ ներկայացված են առաջին հերթին քաղաքական կուսակցությունների խմբակցություններ, որոնք ներկայացնում են նաև քաղաքական կարծիք: Պետք է ընդունենք նաև, որ ԵԽ-ն, անկախ մեր սուբյեկտիվ կարծիքից, համարվում է ՀՀ ամենաքաղաքականացված երիտասարդության հատվախը, և հենց այս կառույցում է, որ պետք է բարձրացվեն երիտասարդության հարցերը, պետք է բարձրացեվեն և լուծում ստանան այն հարցերը, որոնք հուզում են այս դահլիճից դուրս գտվնող երիտասարդությանը: Պետք է ընդունենք, որ ԵԽ առաքելությունը չի սկսում և ավարտվում բազմապիսի և բազմաբնույթ օրինագծերի ներկայացմամբ, որոնք ինչևիցե հնարավոր է երիտասարդության հարցեերը չներկայացնեն և դուրս գան մեր թիրախից: Մենք պետք է հասկանանք, որ ներկայացնում ենք երիտասարդության այն հատվածին, որոնք ուզում են փոփոխություններ տեսնել երկրում:>>

2013-10-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...