Հայաստանը կորցնում է ամենաթանկը` մարդկային կապիտալը

Իր հայտարարության մեջ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ արտագաղթի հիմնահարցին: Նա հիշեցրեց, որ 2010 թվականի ընթացքում պաշտոնական տվյալներով շուրջ 30հազար հոգի լքել է երկիրը, իսկ նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Հայաստանը լքել ցանկացողների թվով գրավում է առաջին տեղը: «Վերածվել ենք որակյալ աշխատուժ արտահանող երկրի»,- արձանագրեց Լիլիթ Գալստյանը եւ նշեց,նվազել է նաեւ ծնելիությունը եւ նման սցենարի շարունակության դեպքում արտագաղթողների թիվը կհասնի երկու հարյուր հազարի, իսկ ազգաբնակչությանը թիվը կվազի` 2040-ին հասնելով մեկ ու կես միլիոնի: «Անկայուն, անարդարություններով ու ցինիզմով լի մեր իրականության մեջ, երբ հասարակության մեծագույն մասը վաղվա օրվա հեռանկար չի տեսնում, չի հավատում իր իրավունքների պաշտպանությանը եւ կամ պարզապես անկարող է օրվա հացի խնդիր լուծել, պատկերն այսպիսին պիտի լիներ»,- ասաց նա` ավելացնելով, որ այս իրականությունը իշխանությունների չի դրդում փոփոխությունների. Ընդհակառակը, իր գործողություններով ակամայից խրախուսում է արտագաղթը: Նա նշեց, որ մենք շատ հեշտորեն ենք զրկվում մեր ամենաթանկ մարդկային կապիտալից, մեր հոգևոր ու մտավոր սեփականությունից, ինչը տասնյակ տարիների ձեռքբերում է: «Արդյո՞ք քաղաքականություն իրականացնողները գիտակցում են, որ վտանգված է պետության բանաձևը, որ պետական կառավարման ներկա մշակույթը միայն նպաստում է սոցիալական անհանդորժողականությանն ու բևեռացման խորացմանը: Ավաղ, իշխանությունն ամեն գնով պահելու սիտուատիվ խնդիրն է օրակարգում: Իհարկե, այսպես դու ունես վարչական իշխանություն, բայց չունես հոգևոր, ինտելեկտուալ իշխանություն, այլ կերպ ասած` հեղինակություն: Իսկ իշխանությունն առանց հեղինակության հեռանկար չունի»,- եզրափակեց նա:

2011-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...