ՀՀ ԱԺ 4 խմբակցություններ առաջարկում են հետաձգել կենսաթոշակային կուտակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը

ԱԺ չորս խմբակցություններ առաջարկում են մեկ տարով հետաձգել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն` ԱԺ հայտարարությունների ժամանակ: «Կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, որի բաղկացուցիչներից մեկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների ստիպել է դիմել ԱԺ-ի տարբեր խմբակցությունների պատգամավորներին` ԱԺ-ի միջոցով փոխելու այս մոտեցումը` հաշվի առնելով, որ համակարգը պարունակում է բազմաթիվ ռիսկեր` ֆինանսական, աշխատաշուկայի հետ կապված, ինչպես նաև ռիսկեր, որոնք բխում են ժողովրդագրական վիճակի վատթարացումից, տնտեության մենաշնորհային վիճակից և այլ ոլորտներից»,- ասաց Արծվիկ Մինասյանը` նշելով, որ ԱԺ չորս խմբակցությունները` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրումը: «Վաղը կեսօրին կիրականացվի ստորագրավաք` առաջարկելու անցկացնել արտահերթ քննարկում, որի օրակարգային հարցը կլինի կուտակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը մեկ տարով հետաձգելը, այդ ընթացքում հանրային և մասնագիտական լայն քննարկումներ իրականացնելը, ինչու չէ` նաև սահամանդրական բողոքարկումների միջոցով «պարտադիր» բաղադրիչի 10 տոկոսի սահմանի սահմանադրականության հստակեցումը»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը, ով կոչով դիմեց կոալիցիա կազմած խմբակցություններին`մասնակցել նիստին և իրականացնել արդյունավետ քննարկում: Կեսաթոշակային բարեփոխումների փաթեթի պարտադիր կուտակային համակարգի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

2013-11-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...