Հանձնաժողովի ստեղծման համար լսումներ կանցկացվեն

Դաշնակցության առաջարկով գազի հարցի հետ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումը, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկարավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` ադեկվատ ընկալման արժանացավ: Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի միջնորդությամբ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի հետ ձեռք է բերվել համաձայնություն` լսումներ անցկացնելու: Լսումները տեղի կունենան մինչեւ այս հարցի քվեարկությունը: Դրանց ընթացքում կհամատեղվեն երկու կողմերից հնչած խնդիրները եւ հնարավորություն կլինի նաեւ լսելու նրանց, ովքեր պատասխանատու են գազի գնի թանկացման համար: «Մենք պիտի հստակ պատասխան ունենանք, եթե մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք, ուրեմն Ռուսաստանը մեզ պիտի վերաբերվի, որպես ռազմավարական դաշնակից, իսկ եթե չենք, ապա իմանանք, ու իմանանք ինչ անենք»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

2011-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...