Առաջարկվում է նախագահին կից հանձնաժողով ստեղծել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Բագրատ Սարգսյանը հայտարարությունների ժամին ասաց, որ ՀՀ անկախացումից հետո չի մշակվել անընդհատության և շարունակականության սկզբունքի վրա հիմնվող Հայոց պատմության հայեցակարգը։Պատգամավորի համոզմամբ`այսօր Հայաստանի պատմագիտությունը, զբաղված է սոսկ փաստական աղավաղումները բացահայտելու գործով և նախընտրում է պատմության նկարագրական ժանրը։ «Առաջարկում եմ ստեղծել ՀՀ նախագահին կից Հայ ժողովրդի պատմության նենգափոխման և հոգևոր-մշակութային արժեքների յուրացման դեմ պայքարի հանձնաժողով կամ առնվազն նմանատիպ հանձնաժողովի ստեղծում հանրային խորհրդի կազմում, որտեղ պետք է ընգրկվեն հայ ժողովրդի պատմության, հայագիտության և հայ մշակույթի առաջատար հայ ու արտասահմանցի մասնագետներ»,-հայտարարեց նա: Պատգամավորի առաջարկած հանձանաժողովի նպատակը պետք է լինի շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքել, ժողովրդի պատմության կեղծելու կամ մշակութային արժեքների յուրացման որևէ փորձի:

2011-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...