Սպառողների իրավունքները պիտի պաշտպանվեն խորհրդարանական մակարդակով

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ներկայացրեց խմբակցության` սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների հետ ունեցած հանդիպումների արդյունքները եւ ներկայացրեց նրանց մտահոգությունները: Պատգամավորը փոխանցեց, որ նրանց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շուկաներում շատ ապրանքներ` հատկապես սննդամթերքը, վաճառվում է առանց հավաստագրման, ժամկետանց է եւ հաճախ պարունակում է վտանգավոր նյութեր: «Ազգային անվտանգությունը միայն հոգեւոր արժեքը չի, ազգային անվտանգությունը միայն մեր լեզուն չէ, ազգային անվտանգություն է նաեւ մեր երեխաների առողջությունը եւ եթե այսպես շարունակվի, մենք կվտանգենք նաեւ մեր երեխաների ֆիզիկական առողջությունը»: Ռուզան Առաքելյանը հիշեցրեց, որ նախկինում խորհրդարանում եղել է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբ, եւ առաջարկեց վերստեղծել նման խումբ, որը կկարողանա նաեւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:

2011-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...