ՀՅԴ ներկայացուցիչը՝ Երիտասարդական խորհրդարանի նախագահ

Սույն թվականի նոյեմբերի 22-ին Երիտասարդական խորհրդարանը նախագահեց ՀՅԴ ներկայացուցիչ,Երիտասարդական խորհրդարանում ՀՅԴ ֆրակցիայի նախագահ Ազատուհի Սիմոնյանը: Նիստի օրակարգում էին 3 օրենսդրական հարցեր՝ <<Փաստաբանության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ հեղինակ ԲՀԿ խմբակցության նախագահ Մակար Եղիազարյան,<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ հեղինակներ Տիգրան Սարդարյան,Ժաննա Հարությունյան,Հովհաննես Թորոսյան,<<Զինապարտության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՝ հեղինակ Արմեն Օհանյան: Ինչպես նաև նիստի վերջին մեկ ժամը առաջին անգամ լինելով Երիտասարդական խորհրդարանում սույն նիստին եղավ Հայտարարությունների ժամ,որի ընթացքում եղան մոտ երկու տասնյակ ելույթներ,այդ թվում ելույթ ունեցան նաև ՀՅԴ խմբակցությունից Հուրի Բաղդասարյանը,Ազատուհի Սիմոնյանը և Նաիրի Սաղաթելյանը:

2013-11-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...