Ընտրական իրավունքը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից է

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ՀՅ Դաշնակցության «Քվեն ուժ է» նախաձեռնությանը: «Ընտրական իրավունքը այն հիմնարար եւ արմատական իրավունքներից մեկն է, որը պիտի ձեւավորի սահմանադրական Հայաստան, սոցիալական եւ իրավական պետություն»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ այս իրավունքի խախտումը պատճառ է դառնում ոչ միայն իշխանություն նվաճելու, այլեւ պահպանելու համար եւ դա ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: «Ահա թե ինչու ՀՅԴ-ն սկսեց Ընտրական իրավունքի հասարակական շարժումը` նպատակ ունենալով երկրում հաստատել ժողովրդի իշխանություն»,- ասաց նա` շեշտելով, որ այս կուսակցություն վերկուսակցական է, եւ որեւէ քաղաքական ուժի չի պատկանում: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` այս շարժումն այլընտրանք չունի եւ Դաշնակցությունը հրավիրում է հանրությանը` իրականացնելու այն` «քվեն ուժ է» կարգախոսով:

2011-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...