ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի Հայտարարությունը

Հարգելի խորհրդարան, 2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները: Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ: Անքննելի են որոշումներ կայացնելու մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են: Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի±նչ ունենք և ի±նչ ենք ունենալու: 1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն և° սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և° բարոյահոգեբանական առումներով: 2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի՝ բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով: 3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է: 4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը: 5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը: 6. 2014 թվականի հունվարից, և° պետական, և° մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձը ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին: 7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից, և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ: Այսքանը արձանագրելով՝ մենք վերահաստատում ենք երեք բան. ա. Վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը: բ. Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով: գ. Մենք շարունակելու ենք սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու ենք նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով: Մեզ հատկապես ոգևորում է գիտակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժեքներ ստեղծող երիտասարադության առկայությունը այս շարժման մեջ: Եվ վերջինը. հարգելի քաղաքական մեծամասնություն Դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա Ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը: 03.12.2013թ.

2013-12-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...