ՀՅԴ-ն դեմ կքվեարկի

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ինքը ցանկանում է խոսել ոչ թե ՄԻՊ թեկնածուի, այն նրա առաջադրման ձեւի մասին: Անդրադառնալով հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի ելույթին, որտեղ վերջինս «խրատել էր» ՄԻՊ թեկնածուին եւ հորդորել ոչ մի շարժման չմիանալ` նկատի ունենալով ՀՅԴ նախաձեռնած Ընտրական իրավունքի պաշտպանության շարժումը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ներողություն` ձեր ի՞նչ գործ, իմ կարծիքով, օմբուդսմենը պետք է անգամ ղեկավարի նման շարժումները: Այսինքն հիմիկվանից խրատում է օմբուդսմենին, թե նա ինչ պետք է չանի, որ Ռաֆիկ Պետրոսյանի դուրը գա: Այստեղ ես արդեն սկսեցի տխրել, որովհետև անկախ մարդու անհատական հնարավորություններից, եթե արդեն հիմա այդպիսի խրատներ են հնչում, ուրեմն եկեք հասկանանք սկզբից մեր երկիրն ընդհանրապես այդ ինստիտուտը` ՄԻՊ ունենալ պատրա՞ստ է»: Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՄԻՊ թեկնածուին, բայց ոչ այն պատճառով, որ նրա պատասխաններն իրենց չեն գոհացրել, ուղղակի առաջադրման ձեւն է սխալ: «Ովքե՞ր են որոշել, որ այլընտրանք չկա և ինչո՞ւ մենք այդ այլընտրանքը ներկայացնելու հնարավորությունից պետք է զրկված լինենք: Տեսեք, ընդդիմությունը 23 պատգամավոր է, կոալիցիան պլանավորում է էլ ավելի պակասեցնել այդ թիվը չէ՞: ,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

2011-03-02

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...