Երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի աշնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստը:

Այսօր տեղի ունեցավ երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի աշնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստը: Երիտասարդական Խորհրդարանի 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» այսօր բոյկոտեցին նիստը՝ հաշվի առնելով երեկ Ազգային ժողովում «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի և գազի ներմուծման վերաբերյալ պայմանագրերի վավերացման ժամանակ քաղաքական մեծամասնության պահվածքը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը օրակարգի վերաբերյալ հարցերի ժամանակ սկսեց ընթերցել հետևյալ տեքստը. Երիտասարդական Խորհրդարանի 4 խմբակցություններս՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն, հաշվի առնելով ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում ներառված ՙ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՙՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՚ համաձայնագրի քնարկումների ընթացքում իշխանության կողմից ոչ փաստարկված ելույթները, վիրավորական ձևակերպումենրը և քաղաքական ամենաթողությամբ պայմանավորված գործելաոճը, ՀՀ ԱԺ կանոնակարգին, ՀՀ օրենքներին հակասող քվեարկության անօրիանական ընթացակարգը, ինչպես նաև այն հանգամանքը , որ կոալիցիոն ուժերը հաշվի չեն առնում խորհրդարանական 4 խմբակցությունների և հասարակության լայն շերտերի կարծիքը վերոնշյալ կարևորագույն հարցի վերաբերյալ, Հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չենք գտնում մասնակցելու երիտխորհրդարանի ընթացիկ նստաշրջանի աշխատանքներին: Հայտարարության ընթացքում ԵԽ նախագահողը ընդհատեց այն՝ անջատել տալով Ազատուհի Սիմոնյանի խոսափողը:Սակայն պատգամավորը շարունակեց հայտարարությունը:Խոսափողի անջատմանը արձագանքեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Արշակ Մուսախանյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Շողեր Բաղդասարյանը:Հայտարարության ավարտից հետո վերոնշյալ 4 խմբակցությունները դուրս եկան նիստերի դահլիճից: Այնուհետև վերընշված խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների հետ և ներկայացրեցին իրենց քայլերի շարժառիթները: Հատկանշական է,որ ԱԺ կայքում տեղադրված լուրում,որևէ լուր կամ տեղեկություն չկա առ այն որ 4 խմբակցությունները բոյկոտել են նիստը,ինչպես նաև դրանց պատճառների մաիսն

2013-12-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...