"Կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել. որքան հնարավոր է՝ շատ հակապետական գործողություններ իրականացնել"

Կարծես, կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել` որքան հնարավոր է շատ հակապետական գործողություններ իրականացնել: Հերթը հասել է հանրակրթական հաստատություններին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` կառավարությունը պատրաստվում է կտրուկ կրճատել հաստիքները հանրակրթական հաստատություններում: Շուրջ 10 հազար աշխատատեղ է կրճատվելու, այսինքն՝ սոցիալական ծանր պայմաններում այդքան ընտանիք է հայտնվելու: «Դիմում ենք ԱԺ-ին, առաջարկում, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում հրավիրվի, և եթե կառավարությունը կանխամտածված է իրականացնում նման քաղաքականություն, բռնենք ձեռքը և թույլ չտանք: Թե' Երևանում, թե' մարզերում նման վարքագիծը բերում է կրթական, դպրոցական միջավայրի վերացման: Չէ՞ որ դրանք պատահական մարդիկ չեն, այլ դպրոցների շունչն են»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

2014-02-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...