Դաշնակցությունը դատապարտում է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ: Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՀՀ ԱԺ ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2011-03-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...