Արծվիկ Մինասյան. Կուտակայինի շուրջ ստեղծված իրավիճակը զավեշտ է հիշեցնում

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակն իրենց զավեշտ է հիշեցնում: «Որովհետև գործադիր իշխանությունն իր ամբողջ կազմով՝ վերից վար, հարձակվել է այս համակարգի դեմ հանդես եկողների մոտեցումների և անձանց վրա՝ նախ խախտելով Սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը, որոնք որ պարտավորեցնում են գործադիր իշխանությանը գործել միայն օրենքով սահմանված լիազորությունների սահմանում»,– ասաց նա։ «Ավելին, ապատեղեկատվություն ու կեղծ թեզեր են տարածում ու այդ միջոցով ապակողմնորոշում են ոչ գործադիր իշխանություն, բայց փաստացի իշխանություն ունեցող անձանց»,-ավելացրեց նա։ «Այս ձևով են վկայակոչում մարդիկ, կարծես թե հենց իրենք են սնվում այդ համակարգից կամ այդ համակարգին ծանոթ մարդիկ են: Այս ամբիոնից հայտարարում եմ՝ միջազգային որևէ լավագույն փորձում նման բան չեք գտնի, միայն այն է, ինչ պարտադրվում է Հայաստանին, եթե ցանկություն ունեք, հանենք տեղեկանքներով ներկայացնենք»,- ասաց նա: Պատգամավորը շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին՝ վճռականության համար իսկ գործատուներին հորդորեց չենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին, սադրանքներին: «Մարտի 28-ին նշանակված գործի քննության ընթացքում մի՛ միջամտեք Սահմանադրական դատարանի անաչառությանը, թողեք այս մարմինը կարողանա օբյեկտիվ հենքի վրա կայացնել որոշումներ, հակառակ դեպքում դուք կոտնահարեք նաև Սահմանադրությունը»,- եզրափակեց նա

2014-02-25

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...