"Դեմ եմ"-ի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողությունների է դիմել

"Դեմ եմ պարտադիրին" շարժման բողոքի ակցիայի ժամանակ մարտի 7-ին ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններ են նկատվել։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր մտահոգությունն է հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Մինասյանի խոսքով, իր համար հասկանալի է, որ քաղաքացիների բողոքը եւ երիտասարդների ոգեւորությունը նյարդայնացնում են իշխանություններին, բայց Սահմանադրության համաձայն, քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու եւ խաղաղ հավաքներ անցկացնելու: Իսկ իշխանությունները պարտավորված են այդ բողոքի հիմա վրա փոխանցված դժգհությունը հաշվի առնելու, ինչը չի նկատվում գործադիր իշխանության կողմից: Մինչդեռ կառավարությունն իր տարբեր օղակների միջոցով գործատուներին ստիպում է ընտրել ֆոնդեր ու պահումներ կատարել: "Փետրվարի 7-ին գրավոր հարցում եմ ուղղել կառավարությանը, ԿԲ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Արդարադատության, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին առ այն, որ ՍԴ որոշումներից հետո այս մարմինները պարտավոր էին էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ գործատուները հնարավորություն ունենան իրենց կամքն արտահայտելու, սակայն առ այսօր որևէ պատասխան չկա, բացառությամբ Էկոնոմիկայի նախարարության, որը գրել է, թե պատասխանը փոխանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և Արդարադաության նախարարության պատասխանը, որն ընդամենը վկայակոչել է ՍԴ աշխատակարգային որոշումը",- ասաց Մինասյանը։ Պատգամավորը կոչ արեց բոլորին` միանալ մարտի 22-ին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացվելիք հերթական ակցիային:

2014-03-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...