«Կուտակային կենսաթոշակների մասին»» օրենքը ճանաչել ուժը կորցրած. Քննարկում Երիտասարդական Խորհրդարանում

Սույն թվականի մարտի 14-ին տեղի ունեցավ երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգի հաստատումից հետո,քվեարկության դրվեցին նախորդ նիստին քննարկված հարցեր, որոնց ՀՅԴ խմբակցությունը քվեարկեց ձեռնպահ՝ նախորդ նիստին բոյկոտելու և քննարկումներին ներկա չլինելու հիմնավորմամբ: Լիագումար նիստի օրակարգում ներառված էր ընդամենը մեկ օրենքի նախագիծ՝ <<Կուտակային կենսաթոշակների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որը նախաձեռնել էին ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և <<Ժառանգություն>> խմբակցությունները: Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ օրինագծի համահեղինակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Մակար Եղիազարյանը: Հիմնական զեկուցողը ներկայացրեց օրինագիծը, որից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և մտքերի փոխանակում օրինագծի վերաբերյալ: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցան ՀՅԴ խմբակցության անդամներ Ազատուհի Սիմոնյանը և Շողեր Բաղդասարյանը: Խմբակցության նախագահ Ազատուհի Սիմոնյանը նշեց.<<ՀՀԿ նախագահը,ով հանդիսանում է նաև հանրապետության նախագահ, իր ելույթում նշեց, որ ժողովրդի 80%-ը դեմ է <<Կուտակային կենսաթոշակի մասին>> օրինագծին, և միայն 20%ն է կողմ, ուրեմն ինչու մենք այս դեպքում որպես մեծամասնություն պետք է ենթարկվենք այն 20 տոկոսանոց փոքրամասնությանը>>: Քննարկումների ժամանակ անընդհատ հնչում էր այն միտքը թե այս քննարկումը տեղափոխվել է հուզական և սուբյեկտիվ դաշտ, ինչին ի պատասխան Ա. Սիմոնյանը իր ելույոթում նշեց. << Սիրելի գործընկերներ, առնվազն դուք մի խոսեք հուզականությունից և սուբյեկտիվիզմից, քանի որ պարտադիր կուտակայինի մաիսն ամենահուզական ելույթն ու սուբյեկտիվ գնահատակնները տվել է ՀՀ նախագահը, ով նաև ՀՀԿ նախագահն է, ով նաև փոաստեց, որ այս հարցը ինչու չէ նաև ունի հուզական կողմ>>: Շողեր Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ անկախ Սահմանադրական դատարանում դեռևս ընթացող գործընթացներից երիտասարդական խորհրդարանը որպես երիտասարդական հարթակ պարտավոր է իր դիրքորոշումը և կարծիքը հայտնել հասարակությանը՝ մասնավորապես երիտասարդներին, այսքան հուզող հարցի շուրջ: Ինչպես նաև մտավախություն հայտնեց, որ քաղաքական և տնտեսական փոփոխությունների դեպքում տարիներ հետո, <<Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին>> օրինագծի գործելու դեպքում, հնարավոր է լինել անխուսափելի դրամական կորուստներ: Օրինագծի քննարկումը ընդհատվեց հայտարարաությունների ժամով: Օրինագիծը կշարունակվի քննարկվել և կդրվի քվեարկության Երիտխորհրդարանի առաջիկա լիագումար նիստին:

2014-03-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...