Հայ-ռուսական հարաբերությունների որակավորման չափորշիչը՝ ռուսաց լեզուն չէ

Սույն թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովում գործող Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում տեղի ունեցավ քննարկում՝ Հայ-ռուսական հարաբերությունները և ոուսաց լեզվի դերը Հայաստանում թեմաներով: Քննարկմանը հրավիրված էին Երիտասարդական խորհրդարանի անդամներ բոլոր խմբակցություններից, ինչպես նաև Ժամանակակից Եվրասիա գիտաքաղաքագիտական կենտրոնի անդամներ: Քննարկումը Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիրներ Ազատուհի Սիմոնյանի և Շողեր Բաղդասարյանի առարկությունից հետո տեղի ունեցավ ոչ ամբողջովին, բայց հայերենով: ՀՅԴ խմբակցույան անդամները պնդում էին, որ ՀՀ օրենսդիր մարմնում բաղված ակումբում քննարկումը անհրաժեշտ է անցկացնել ՀՀ պետական լեզվով, այդպիսով հարգելով ՀՀ Սահմանադրությունը նաև հաշվի առնելով ,որ ներկաները ազգությամբ հայեր են և տիրապետում են իրենց մայրենի լեզվին: Կենտրոնի ղեկավարը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և հիմնադրման մասին, որից հետո սկսվեց քննարկումը: Ելույթ ունեցավ նաև Երիտասարդական Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը, ով իր խոսքում նշեց, որ իրականում ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում այն չէ ինչ ներկայացվում է: Հայ-ռուսական հարաբերությունները արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրատարն են և անհրաժեշտ է ապահովել ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզու պատշաճ տարածումը ՀՀ-ում: Այնուամենայնիվ ողջունելով ռուսական մշակությի և լեզվի տարածումը ՀՀ-ում չի կարող ուղեկցվել այլ քողարկված առաքելություններով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը նշեց,որ երկրների միջև երկկողմ հարաբերություններում լեզուն առաջնային չէ՝ <<Մենք Ռուսաստանի հետ ունենք արտաքին քաղաքականության ասպեկտում ռազմավարական և այլ ոլորտների համագործակցություն, բայց թույլ տվեք անհամաձայնություն հայտնել քննարկել ռուսաց լեզվի դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների բաղադրատարր: Երկկողմ հարաբերությունների որակական աստիճանը գնահատելու համար առաջնային չափորոշիչը լեզուն չպետք է դիտարկել և հարաբերությունների խորությունը չպետք է գնահատել ըստ տվյալ երկրի լեզվի կիրառելիության>>: Ժամանակակից Եվրասիա գիտաքաղաքագիտական կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ իր կարծիքով առանց լեզվին ուշադրություն դարձնելու և տիրապետելու համագործակցությունը լիիրավ չէ: Քննարկման ընթացքում հնչեցին կարծիքներ, որ ռուսական դպրոցները ադապտացիոն նշանակություն ունեն ՀՀ-ում ապրող ռուսախոս ազգերի ներկայացուցիչների համար: ՀՅԴ ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը նշեց, որ. Այս դեպքում գնում են դեպի ծայրահեղականություն՝ ՀՀ-ում ապրում են նաև այլ ազգային փոքրամասնություններ, միևնույն ժամանակենրս ՀՀ են ներգաղթել մեծ թվով սիրիահայեր, և եթե սկսկենք հարցին այդ տեսանկյունից մոտենալ ապա պետք է մեկը մյուսի հետևից բացել արաբական, պարսկական և այլ կրթական համակարգի բաղադրատարրեր ունեցող ու օտարալեզու կրթական համակարգի մաս կազմող դպրոցներ, որը կնսեմացնի մեր անկախության, ինքնության և ինքնիշխանության կարևորագույն գործոն հանդիսացող Հայոց լեզուն:

2014-04-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...