ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատմություն
Հայոց նորանկախ պետության կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը հիրավի 1990 թվականի ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորոմն էր, որը թեև տեղի ունեցավ ԽՍՀՄ սահմանադրության և օրենքների համաձայն, սակայն համակարգային, քաղաքական և գաղափարախոսական խմորումների և հստակեցումների արդյունքում, Հայաստանում այդ պահից ի վեր դրեց բազմակուսակցական և ժողովրդավարական համակարգի առաջին հիմքերը:
ՀՅ Դաշնակցությունը, որը Հայաստանում 1990թ. Մարտ ամսից հաստատել էր իր ներկայությունը, ՀՀ Գերագույն Խորհրդում արդեն ուներ անդամներ և համակիրներ, ուստի շուտով կազմավորեց իր խորհրդարանական խմբակցությունը: ՀՅԴ խմբակցությունը սկզբում ուներ 12 անդամ, խմբակցության նախագահն էր Գագիկ Հովհաննիսյանը, քարտուղարը` Հովիկ Աղազարյանը: Դաշնակցության խմբակցության պատգամավորները, որոնց թիվը հետագայում ավելացավ, ընդգրկված էին խորհրդարանի գրեթե բոլոր հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում:
1995-98թթ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ուեցան աննախադեպ իրադարձություններ, որը կարելի է բնութագրել մեկ բառով` ՙքաղաքական կամայականություն՚, որի հետևանքը եղավ այն, որ ՀՅԴ որպես առանձին քաղաքական ուժ չմասնակցեց 1996թ Ազգային Ժողովի ընտրություններին:
1999թ Մայիս 30-ին կայացած ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցությունը խորհրդարանում ունեցավ 8 պատգամավոր: Խմբակցության ղեկավարն էր Աղվան Վարդանյանը, քարտուղարը`Մարտուն Մաթևոսյանը:
2003թ. Մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երորրդ գումարման Ազգային Ժոողովի ընտրություններում ՀՅԴ շահելով ընտրողների ձայների շուրջ 12 տոկոսը խորհրդարանում ունեցավ 11 պատգամավոր: ՀՅԴ խմբակցության ղեկավարն էր Լևոն Մկրտչյանը, քարտուղարը` Հրայր Կարապետյանը:
Նույն թվականի հուլիսի 11-ին խորհրդարանաի երկու ուժերի` Հանրապետական կուսակցության, Օրինաց երկրի հետ ՀՅ Դաշնակցությունը ստորագրեց Կոալիցիոն հոշագիր` մի շարք նպատակների շուրջ: Հուշագրով սահմանվեցին քաղաքական կոալիցիայի և ՀՅԴ համագործակցության սկզբունքները, առաջնահերթությունները և կողմերի պարտավորությունները: Ըստ կուալիցիոն հուշագրի պահանջների` Ազգային Ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը վստահվեց ՀՅԴ խմբակցությանը,/ առաջադրվեց Վահան Հովհաննիսյանը/, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրվեց Արմեն Ռուստամյանը: Կառավարության մեջ Կուսակցությանը վստահվեց երեք նախարարական պորտֆել` առողջապահության, / նշանակվեցին` Նորայր Դավիդյանց/, գյուղատնեսության/ Դավիթ Լոքյան/, և աշխատանքի ու սոցիալական ապահովության/ Աղվան Վարդանյան/ նախարարություններում:
2007թ. Մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ՀՅ Դաշնակցությունն արդեն Ազգային Ժողովում ունեցավ 16 պատգամավորական մանդատ: Խմբակցության ղեկավարն էր` Հրայր Կարապետյանը,ում հետագայում փոխարինեց Վահան Հովհաննիսյանը, քարտուղարը` Արտաշես Շահբազյանը:
2009թ գարնանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցի շուրջ տարվող քաղաքականությունը և նախապայմաններ պարունակող ստորագրված արձանագրությունների անընդունելիությունը հաշվի առնելով ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում հայտարարեց կոալիցիայի կազմից դուրս գալու և ընդիմություն դառնալու մասին: Հրաժարակններ տվեցին նաև կառավարության կազմի դաշնակցական նախարարները:
2012թ. Մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ՀՅ Դաշնակցությունն արդեն Ազգային Ժողովում ունի 5 պատգամավորական մանդատ: Խմբակցության ղեկավարն է` Արմեն Ռուստամյանը, քարտուղարը` Աղվան Վարդանյանը: