Լրատվություն
Get the Flash Player to see this player.
Տես Վիդեո
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Շիրակի և Արագածոտնի մարզպետների փոփոխության հարցում ուղղակի օրգանական կապ փնտրել խորհուրդ չի տալիս: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե այդպիսի փոփոխություններն անխուսափելի են: «Բոլորն էլ գիտեն, որ ժամանակ առ ժամանակ կարող են դերակատարները փոխվել: Դա նաև այն ավանդույթների շրջանակում է, որ մեր կուսակցությունում գոյություն ունի», – նշեց նա: Մանրամասները` ..
ավելին

Տես Վիդեո
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների վրա. Աղվան Վարդանյան
ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա երկու հարց ուներ Հարությունյանին: Նախ հետաքրքրվեց, թե ձևավորվելիք լրացուցիչ միջոցները, որոնք գնալու ..
ավելին

Տես Վիդեո
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Սևանա լիճը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհդանիշ, և կա 2002 թվականին ընդունված օրենք, որով սահմանվել է, որ մինչև 2032 թվականը Սևանի մակարդակը 6 մետրով պետք է բարձրացվի: «Անցել է 15 տարի, և այս 15 տարվա ընթացքում ..
ավելին

Տես Վիդեո
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու մեխանիզմը. Արմենուհի Կյուրեղյան
ԱԺ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա նշեց, որ այսօրվա թեման լուրջ ծավալում է գտել այն հիմնավորումով, որ ոչ թե հարցն այն է` արդյո՞ք անհրաժեշտություն կա, որ ընդունվի 100 մլն խորանարդ ջուրը բաց թողնելու որոշումը, այլ այն՝ մինչև ե՞րբ, ինչքա՞ն պետք է շարունակվի նման ..
ավելին

Տես Վիդեո
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Հարգելի գործընկերներ, ՀՀ կառավարության ծրագրի հիմքում ընկած է ոչ թե այն, թե տվյալ պահին, ով է վարչապետը կամ ովքեր են կառավարության կոնկրետ անդամները, այլ այն, ինչը հստակ արձանագրված է ծրագրի սկզբում՝ ՀՀԿ, ՀՅԴ նախընտրական ծրագրերը, կոալիցիոն հռչակագիրը և հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարները: Ավելին, այն օրգանական կապի մեջ է 2016 թվականի հոկտեմբերին ներկայացված նախորդ կառավարության ծրագրի հետ: Հետևաբար հարց չի կարող առաջանալ, ..
ավելին

Տես Վիդեո
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը 2017թ. հունիսի 22-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Հարգելի խորհրդարան, Հարգելի կառավարություն, Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր: Գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: Երբ կատարված է հանրային կյանքի բոլոր ոլորտների ախտաճանաչումը, երբ համատեղ ուժերով ձևակերպված են երկրի առջև ծառացած ..
ավելին

Տես Վիդեո
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության ծրագրի մասին. Մանրամասները տեսանյութում
Մենք արդեն կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակին տեղյակ ենք, մեզ հետ արդեն քննարկումներ են եղել: Վստահաբար կարող ենք ասել, որ համապարփակ և շատ մանրակրկիտ կազմված, հստակ ժամանակացույցով ծրագիր է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, թե տարի առ տարի որ ոլորտում ինչ պետք է կատարվի: Սա ենթադրում է նաև հստակ ..
ավելին

Տես Վիդեո
Հետևողական ենք լինելու, որ կենտրոնն իր պրոֆիլը պահպանի. Ռուստամյան
Երեկ ԱԺ արտահերթ նիստում երբ քննարկվում էր պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշել էր, որ մենք պետք է ունենանք այն ավանդույթը, որ կառավարությունը սովորի` եթե ինչ-որ ցանկ բերվում է, ապա այդ ցանկը ինչպես մտավ, այնպես էլ չպետք է դուրս գա ԱԺ-ից: Պատգամավորը առաջարկել էր, որ ծրագրի հավելված 1-ի 33 կետը հանվի մասնավորեցման ծրագրից: Խոսքը վերաբերում էր ..
ավելին

Տես Վիդեո
Հեղինակները պետք է պատրաստ լինեն նախագծի ցանկի մեջ փոփոխություններ տեսնել. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում քննարկվում է պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր հասարակության մեջ միշտ անվստահություն գոյություն ունի սեփականաշնորհման պրոցեսի նկատմամբ: «Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը, տարբերվում է նախորդ տրամաբանություններից` դրական առումով: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ են փորձել ..
ավելին

Տես Վիդեո
Կային մարդիկ, որ հատուկ եկել էին` սկանդալ սարքելու. Ռուստամյանը՝ ԱՄՆ-ում գրանցված միջադեպի մասին
Բնականաբար, դա ուղղորդված էր. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդադառնալով ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին: Նշենք, որ լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում ԱՄՆ-ում հայերի հետ հանդիպման ժամանակ դաշնակցական Արմեն Ռուստամյանին հարցնում են` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ: Ռուստամյանը բացատրում է, որ քաղբանտարկյալ կոչվելու ..
ավելին

Տես Վիդեո
Կգա 2018 թվականը, կտեսնենք. Արմեն Ռուստամյան
Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետին մեկ այլ դաշնակցականով փոխարինելուն: «Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,- ասաց նա: Անդրադառնալով կառավարության և վարչապետի մասին հարցերին՝ Ռուստամյանն ասաց՝ չի ..
ավելին

Տես Վիդեո
Ֆորսմաժորը բացառել չի կարելի. Ռուստամյան
Խելացի հայտարարություն են արել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որը վերաբերում էր արտախորհրդարանական ուժերի միավորմանը: «Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորսմաժորը բացառել չի կարելի, այն էլ` այս մեր վիճակում»,- ասաց նա: Հարցին` ինքը տեսնո՞ւմ է իշխանափոխության անհրաժեշտություն, ՀՅԴ-ականը պատասխանեց, ..
ավելին

Տես Վիդեո
Մրցույթ անցկացնելու հանձնաժողովի մեջ ինչու՞ պետք է ընդդիմությունը ներկայացվածություն չունենա. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ և նշեց, որ կոռուպցիան ընդհանարպես կվերանա, եթե կառավարումը լինի արդյունավետ, կառավարումը լինի առանց թերությունների, որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն օրենքների և որոշումների ընդունման օբյեկտիվությունն ու անաչառությունը, ապա ըստ նրա՝ կառուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու կարիքն էլ չի լինի: ..
ավելին

Տես Վիդեո
Հ.Յ.Դաշնակցութեան հանդիպումները Եւրոպայի ընկերվարականներուն հետ
ՊՐԻՒՔՍԷԼ (Հ.Յ.Դ.մամլոյդիւան, 2017թ. Մայիս 30) – Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը այսօր հանդիպումներ ունեցաւ Եւրոպական խորհրդարանի Ընկերվարականներու եւ Ժողովրդավարներու Յառաջդիմական Դաշինք (Progressive Alliance of Socialists and Democrats) խմբակցութեան եւ Եւրոպական Ընկերվարական Կուսակցութեան ղեկավարութեան հետ։ Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը կը գլխաւորէր Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ..
ավելին

Տես Վիդեո
Խախտում ենք խաղի կանոնները, որը դառնալու է բացառություն, հետո` էլի մի բացառություն. Աղվան Վարդանյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հարկավոր է կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել սահմանադրական փոփոխություններին, ըստ որոնց` նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը: «Այսինքն` կառավարության կազմում չի լինի ..
ավելին

Տես Վիդեո
Միևնույն է, «ուրիշ տարբերակ չկա» հիմնավորումով չի կարելի որևէ նախագիծ բերել օրենսդիր. Արմենուհի Կյուրեղյան
ԱԺ-ում քննարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության բերած նախագիծը: Հիմնական զեկուցող` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի զեկույցից հետո հարակից զեկույց ներկայացրեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ հանձնաժողովում ..
ավելին

Տես Վիդեո
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ այն պնդումների հետ, որ այս կառավարությանը նույնպես չհաջողվեց քայլ առաջ անել։ NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, որ իրենց հաջողվել է Հանրապետական կուսակցության հետ ստեղծել առողջ միջավայր եւ իրականացնել իրենց առջեւ դրված ծրագրերը։ «Այդ հոռետեսական կարծիքները չեմ ընդունում։ Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում, բայց մեր խնդիրն է՝ այս ծանր վիճակից հանենք երկիրը, սրանով է զբաղվում ..
ավելին

Տես Վիդեո
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը. Արմենուհի Կյուրեղյան.
Այսօր ԱԺ նիստի օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն էր: Ելույթ ունեցավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց նրան: «Գաղտնիք չէ, որ տեղական ինքնակառավարումը ենթադրում է անմիջական մասնակցություն որոշումների ..
ավելին

Տես Վիդեո
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները.
ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե ովքեր են խորհրդարան անցած 4 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները: Նա նշեց, որ երեկ բոլոր խմբակցություններն անցկացրել են ժողովներ և ընտրել իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին: ՀՅԴ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղար՝ Աղվան Վարդանյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը: ..
ավելին

Տես Վիդեո
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել 7. Արմեն Ռուստամյան.(Դիտել տեսանյութը)
ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտքերի փոխանակման ժամանակ հանդես եկավ ելույթով ներկայացնելով ՀՅԴ դիրքորոշումը: Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացված երկու առաջարկներին էլ համահեղինակ չէ: «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի ահնհարժեշտ է, որպեսզի հանձնաժողովների դերը մեծանա: Մենք 7 հոգանոց պատգամվորական ֆրակցիա ենք և խնդիր ունենք բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն պաշտպանելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը. Մանրամասները՝ տեսանյութում
Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահի թեկնածու՝ Արա Բաբլոյանի և Էդմոն Մարուքյանի ելույթից հետո կայացավ մտքերի փոխանակություն: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ելույթում ասաց, որ բոլորին շնորհավորում է առաջին նիստի կապակցությամբ: «Կարևոր ուղերձներ լսեցինք: Ողջունում եմ, որ «Ելք»-ն իր թեկնածուն առաջարկեց: Սա հնարավորություն է, որ իրենց տեսլականը ներկայացնեն»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ դժվարությամբ ..
ավելին

Տես Վիդեո
Ստորագրված կոալիցիոն հուշագրի տեքստը
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված ..
ավելին

Տես Վիդեո
Երկու-երեք օրից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը կստորագրվի. Աղվան Վարդանյան
Հայտնել ենք, որ այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագրում ներառված չեն նախարարական պորտֆելների քանակին վերաբերող հարցեր: «Կոալիցիոն հուշագրում նման հարցեր արձանագրված չեն, այն վերահաստատում է մեր նախկին համաձայնագրի դրույթների ..
ավելին

Տես Վիդեո
Հնարավոր է, որ ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական կոալիցիայի մասին համաձայնագիրն արդեն այս շաբաթ ստորագրվի
Հայ Յեղափոխական Դաշնակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև կոալիցիա ձևավորելու վերաբերյալ բանակցությունները գրեթե ավարտված են: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Նոր ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ բաժանվեն կառավարող ու ընդդիմադիր խմբակցությունները: Պահանջ կա, որ պետք է այս հստակությունն անպայման մտնի, ինչը ենթադրում է նաև հուշագիր ..
ավելին

Տես Վիդեո
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհաժեշտությունից է բխում. Արմեն Ռուստամյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով քննարկման հիմնական զեկուցողներից էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իրենց պատկերացրած «Ազգ-բանակ» հայեցակարգը, ըստ որի՝ հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա: «Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը ..
ավելին

Տես Վիդեո
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ Շնորհավոր Սուրբ Զատիկ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն
ավելին

Տես Վիդեո
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու մասին
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև ՀՅԴ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելուն: Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, այն դեպքում, երբ ավելի վաղ հայտարարում էր, թե պատճառ չունի չմասնակցելու, նա պատասխանեց. «Նախ` վերլուծելով կոնկրետ Երևան քաղաքում ստացած արդյունքները, որոնք մեզ չեն գոհացնում, լուրջ ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը ենթադրում է, որ համագործակցություն­ը պետք է շարո­ւնակվի
Հայ Յեղափոխական Դաշն­ակցությունը և Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լր­ագրողների հետ զրույց­ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ովքեր են կոնկրետ բանակցում՝ Ռուստամյանը պատասխանեց, թե ՀՅԴ և ՀՀԿ ղեկավարությունը՝ առանց անուններ նշելու: «Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո, դա անժամկետ ..
ավելին

Տես Վիդեո
Փարպիում ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, բնական է, առանց խախտումների չեն ընթացել: Հենց ապրիլի երկուսին ՀՅԴ կողմից ԿԸՀ էր ներկայացվել դիմում բողոք Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ: ԿԸՀ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ դիմումը վերահասցեագրման կարգով ներկայացվել է թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով, որը դիմումի քննությամբ կայարցել է որոշում անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները խորհրդարանական եւ ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։ Մեկնելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա եւ արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է. ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը եւ հիմնականում ..
ավելին

Տես Վիդեո
Անպարտելի ոգով ընտրենք չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանը, ՀՅ Դաշնակցությանը. Արմեն Ռուստամյան
Այսօր Ազատության հրապարակում, ուր անցկացվում էր ՀՅԴ նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքը, ելույթ ունեցավ Դաշնակցության համապետական ցանկը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ելույթը՝ ստորեւ. Սիրելի՛ հայրենակիցներ, Դաշնակցությունը, լինելով հստակ գաղափարների տեր քաղաքական ուժ, իր ընտրողներին չի համարում սոսկ իր ընտրազանգվածը, այլ իր համակիրները, որովհետև մենք ինչ արել ենք, իրար ..
ավելին

Տես Վիդեո
Սա մե´ր երկիրն է. Աղվան Վարդանյան
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը 2017թ մարտի 30-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ Ազատություն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ..
ավելին

Տես Վիդեո
Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան. Արմեն Ռուստամյան
Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ իրենց քաղաքական ուժին ձայն տալը կնպաստի, որ եղած ձեռքբերումներն ավելի խորանան: «Մենք այս ընթացքում եղել ենք տարբեր մարզերում և շատ լուրջ ակնկալիքներ ունենք, որ դուք, Դաշնակցության արածը գնահատելով, հնարավորություն կտաք շարունակել ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն հրավիրում է քարոզարշավի վերջին հավաքին. Մանրամասները` տեսանյութում
Մարտի 30-ին, ժամը՝ 19.00-ին ՀՅԴ-ն իր բոլոր համակիրներին հրավիրում է նախընտրական վերջին հանդիպմանը Երեւանի Ազատության հրապարակում։
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ին քննադատող կուսակցություններն անգամ 127 ամսվա պատմություն չունեն
127 տարվա ընթացքում Դաշնակցությունը նույն դեմքը, դիմագիծը, սկզբունքներն ու նպատակներն է ունեցել՝ պահպանելով իր տեսակը: Այս մասին այսօր Սևանում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, թիմ, որը չի ստանձնի որևէ գործ, եթե դրանում համոզված չլինի: «Նույն կերպ մեր ընտրազանգվածն է եղել։ Մեզ մոտ ոչ թե ընտրազանգված է, ..
ավելին

Տես Վիդեո
Ուրվագիծ 28.03.2017 Արմեն Ռուստամյան
Մանրամասները՝ տեսանյութում
ավելին

Տես Վիդեո
Խորհրդի կոչը Հայաստանում ապրող ջավախահայերին
Այսօր Ախալքալաքում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուդը հանդես եկավ հայտարարությամբ, որով մասնավորապես Հայաստանում ապրող ջավախքահայերին կոչ է անում քվեարկել Դաշնակցության օգտին: Վերջերս Խորհուրդը հանդիպել էր հայաստանյան այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Խորհուրդը նախապես ուսումնասիրել է այդ քաղաքական ..
ավելին

Տես Վիդեո
Ռուստամյան՝ ՀՅԴ-ն իշխանության հետ չէր համագործակցի, եթե շատ քվե ունենար. Մանրամասները՝ տեսանյութում
Մասիսի Ղուկասավան գյուղում ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանին դիմավորեցին աղ ու հացով: Ղուկասավան գյուղի հոգսերով հետաքրքրվելուց հետո Արմեն Ռուստամյանը հորդորեց բնակիչներին ապրիլի 2-ին քվեարկել հանուն նոր սկզբի: Գյուղացիներին հետաքրքրող ծրագրային դրույթներից նա բացատրեց, համայնքների համահարթեցման սկզբունքը, որի հաջողելու դեպքում յուրաքանչյուր համայնքի բյուջե պետք է ձեւավորվի ըստ համայնքի կարիքների: Հարկ չի ..
ավելին

Տես Վիդեո
«Մեզ պետք է պառլամենտ, որտեղ լինի իրական քաղաքական ուժ». ՀՅԴ-ն Արարատի մարզում էր
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Արարատի մարզի բնակիչների հետ: Արտաշատ քաղաքում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր խոսքում շեշտեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները նոր բովանդակությամբ են լինելու և տարբերվելու են մինչ այս կայացած բոլոր համապետական ընտրություններից: «2018 թվականին համապետական ընտրություններով նախագահ չենք ընտրելու, ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան․ «Ո՞ր կուսակցությունն է, որ մի անձի կուսակցություն չէ»
ՀՅԴ-ի քարոզարշավի հերթական հանգրվանն այսօր Տավուշի մարզն էր: Հայ Յեղափոխական Դաշնակցության քարոզիչներն այսօր Տավուշի մարզում էին։ Տարածքային կառավարման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի և Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գլխավորությամբ նրանք շրջեցին մի քանի գյուղով, ապա կանգ առան Գանձաքարում։ Այս գյուղն, ի դեպ, դաշնակցական գյուղապետ ունի։ Աղվան Վարդանյանը գանձաքարցիներին կոչ արեց նախապատվությունը ..
ավելին

Տես Վիդեո
Մեր ընտրողներին վերադարձրել ենք իրենց հիմնարար՝ ընտրելու իրավունքը. Արմեն Ռուստամյան. Մանրամասները՝ տեսանյութում
ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Արտաշատում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Դաշնակցությունն առաջիկա ընտրություններին գնում է լավատեսությամբ, և այդ լավատեսությունն իրական հիմքեր ունի հենց իրենց աշխատանքի և նվիրման արդյունքում: «Լավատեսությունը մենք երկար տարիների մեր աշխատանքի գնով ենք վաստակել: Մենք այս ընտրություններին գնում ենք ոչ թե ոմանց ..
ավելին

Տես Վիդեո
Վեց ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողներն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք. Աղվան Վարդանյան
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Արարատի մարզի բնակիչների հետ: Արտաշատ քաղաքում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր խոսքում շեշտեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները նոր բովանդակությամբ են լինելու և տարբերվելու են մինչ այս կայացած բոլոր համապետական ընտրություններից: «2018 թվականին համապետական ընտրություններով նախագահ չենք ..
ավելին

Տես Վիդեո
Չկա այդ փրկիչը, ոտներն ամպոտ հրեշտակը. Ռուստամյանը՝ Ծառուկյանի մասին. Մանրամասները՝ տեսանյութում:
«Լիահույս ենք, որ այս նոր համակարգը բերելու է լուրջ մեխանիզմներ կուտակված խնդիրները լուծելու համար, որովհետև մենք վերացրել ենք այդ խնդիրների առաջացման պատճառները»- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմեն Ռուսատմյանը՝ հավելելով, որ իրականում ապրիլի 2-ին բոլորովին նոր Հայաստան ենք ունենալու, քանի որ, ըստ նրա, այն փոփոխությունները, որոնք կատարվել են, հեղափոխական են: Անդրադառնալով դիտարկմանը, ..
ավելին

Տես Վիդեո
Հավատացե՛ք նրան, ով ձեզ չի խաբել, ոչ թե՝ «կինդեր սյուրպրիզներին». Արմեն Ռուստամյանի խոսքը՝ գյումրեցիներին
Գյումրիում ընտրողներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Դիմելով գյումրեցիներին` նա նշեց, որ Գյումրին առանձնահատուկ քաղաք է և գտնվում է առանձնահատուկ խնդիրներ ունեցող մարզում: Ռուստամյանի խոսքով` հիմա արմատապես ամեն ինչ փոխվել է, և այս ընտրությունն առանձնահատուկ է: «Կարելի է ասել` մի շրջան է Հայաստանում ..
ավելին

Տես Վիդեո
Ինչպիսի պառլամենտ ձևավորենք, այնպիսին էլ կլինի մեր առաջիկա հինգ տարվա կյանքը. Արծվիկ Մինասյան
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի բնակիչների հետ: ՀՀ բնապահպանության նախարար, Արմավիրի մարզում ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածու Արծվիկ Մինասյանն իր խոսքում ասաց՝ թիվ 6 ընտրատարածքում կուսակցությունն առաջադրել է 15 թեկնածուի, որոնց կենսագրությանն ու անցած ուղուն ծանոթանալով՝ վստահաբար կարելի է ասել, որ նրանք ժողովրդի պատգամավորը, ներկայացուցիչն ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան.Թույլ մի տվեք, որ 10-15 հազար դրամով ձեզնից խլեն ձեր իշխանությունը
Ամեն մարդ իր արժանապատիվ վարձատրությունը ստանալու է, եթե երկիրը ճիշտ ճանապարհի վրա լինի, սակայն դրա համար պետք են մեխանիզմներ, պետք է միջավայր փոխվի: Այս մասին այսօր Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորորող, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ չի կարելի խաբել մարդկանց, սուտ խոստումներ տալ միայն նրա համար, որ այդ օրը գան և իրենց օգտին քվեարկեն: Ըստ նրա՝ ..
ավելին

Տես Վիդեո
Խաղաղությունը չեն մուրում խաղաղությունը պարտադրում են. Արմեն Ռուստամյան
Տարածք զիջել Ադրբեջանին՝ հույս ունենալով խաղաղություն պահպանել, ճիշտ չէ, բացի այդ, խաղաղության պահպանման կարեւորության մասին պետք է խոսել ոչ թե հայերի հետ, որոնք առանց այդ էլ շատ լավ դա գիտեն, այլ ռազմական գործողությունների գլխավոր հրահրողի։ Այս մասին մարտի 19-ին, Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է դաշնակցական թեկնածու, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով, ադրբեջանցիները ռւ նրանց ավագ եղբայրները՝ ..
ավելին

Տես Վիդեո
Յոթ կետերն ամբողջությամբ իրացրած ենք գալիս այս ընտրություններին. Արմեն Ռուստամյան
Հայտնել ենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպում ունեցան Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց՝ իրենք ուրախ են, որ քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերը կոնկրետ են խոսում և կետեր ներկայացնում: «Մարդիկ ուզում են կոնկրետ խոսել և կետեր են ներկայացնում, ուժերն իրենց ..
ավելին

Տես Վիդեո
a1plus-ի ,,Հետգրություն,, հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը.
Մանրամասները՝ տեսանյութում
ավելին

Տես Վիդեո
Մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք ստուգված ծրագիր, ոչ թե խոստումներ ենք տալիս, որոնք չգիտենք՝ ինչպես կատարել. Ռուստամյանը՝ ապարանցիներին
Հայտնել ենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս անգամ էլ հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի ընտրողների հետ: Երեկ Ապարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր ձայնը որոշիչ է և կարող է երկրի ապագա փոխել: «Ես բազմիցս լսել ու տեսել եմ՝ պատգամավորներն ..
ավելին

Տես Վիդեո
Ընտրությունը համեմատություն է. Աղվան Վարդանյան
Այսօր լրանում է հայ վրիժառու, դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-րդ տարեդարձը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ Դաշնակցությունը միջոցառում էր կազմակերպել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է հայ ժողովրդի արժանապատվությունը, խորհրդանշում է այն, որ, ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ ներկայացուցիչներն Արագածոտնի մարզում են. «Հինգ մանդատ ունեցող ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել»
Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր երկրում ծառացած խնդիրների իրական լուծման բանալին ոչ թե անձերի փոոփոխության մեջ է, այլ` համակարգի, և Դաշնակցությունն այն ուժն է, որն ամեն ինչ արել է, որ կառավարման համակարգ փոխվի, ..
ավելին

Տես Վիդեո
Շանթ հեռուստաալիքի ,,Հեռանկար,, հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը.
Երբ ուրիշներն ասում են, մենք այդ փոփոխություններն անում ենք: Մանրամասները՝ տեսանյութում
ավելին

Տես Վիդեո
Դաշնակցության ջանքերով է, որ ընդդիմությունը խորհրդարանում 1/3 ներկայացվածություն է ունենալու. Արմեն Ռուստամյանը՝ Լոռիում
Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ոչ մարդու իրավունքներ կարող է հարգել, ոչ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր է խոսել»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի` ..
ավելին

Տես Վիդեո
«Քարը ծակելու համառությամբ աշխատել ենք, որ այս չարիք ծնող համակրգն այլևս չլինի»
ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ո´չ մարդու իրավունքներ կարող է հարգել, ո´չ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր է խոսել»,- ասաց նա: Ըստ ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան. «Տեր-Պետրոսյանը սիրում է իր շրջապատի վրա հումորներ անել, մի բան է ասել ու բոլորին դրել է դրա տակ, ինքն էլ հեռվից նայում՝ քմծիծաղում է». Մանրամասները՝ տեսանյութում
«ՀԺԿ-ի առաջնորդից հստակ դիրքորոշում, արցախյան խնդրի կարգավորման մասին, չեմ լսել»,-այսպես արձագանքեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մեր այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հանդես է գալիս «Խաղաղություն-հաշտություն-բարիդրացիություն» կարգախոսով, որը նաեւ, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր իր հոդվածում նշել, ենթադրում է արցախյան հարցում փոխզիջում՝ խաղաղության եւ միջանկյալ կարգավիճակի դիմաց, մինչդեռ այլ քաղաքական ..
ավելին

Տես Վիդեո
«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
Բացահայտորեն բաժանվում են ընտրակաշառքներ, անգամ գներն են սահմանված: Մանրամասները՝ տեսանյութում
ավելին

Տես Վիդեո
Տեսեք, թե ուր ենք մենք հասել, որ ընտրողների համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց․ Արմեն Ռուստամյան. Մանրամասները տեսանյութում
Բոլոր համապետական ընտրություններում «Դաշնակցությունը» արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգվածի մի այնպիսի ծավալ, որը երբեք չի պակասել երբեք․ Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության և ունեցած «կայուն» ընտրազանգվածի մասին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Այդ ընտրազանգվածը գոյանում է ոչ պատահականորեն: ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ նախընտրական ծրագիրը
Նոր սկիզբ, արդար Հայաստան Պատասխանատու պետություն Համերաշխ հասարակություն Հայ Յեղափոխական Դաշնակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ իբրև ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական կուսակցություն, մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար: ՀՅ Դաշնակցությունը համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ՝ մեր ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ..
ավելին

Տես Վիդեո
Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն. Միքայել Մանուկյան
Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅ Դաշնակցությունը ներկայացրեց կուսակցության նախընտրական պլատֆորմը
Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդիսավոր հավաքը՝ որն ազդարարեց քարոզարշավի մեկնարկը։ Ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացվեց նաեւ կուսակցության նախընտրական պլատֆորմը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը. Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ ընկերներ, Թանկագին լրագրողներ, Դաշնակցությունը ..
ավելին

Տես Վիդեո
Դաշնակցությունն է Ձեր կուսակցությունը։ Դաշնակցության գաղափարները հաղթելու են: Հաղթելու է Հայաստանը։
Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդիսավոր հավաքը՝ որն ազդարարեց քարոզարշավի մեկնարկը։ Ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացվեց նաեւ կուսակցության նախընտրական պլատֆորմը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը. Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ ընկերներ, Թանկագին լրագրողներ, Դաշնակցությունը ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն, մեծ համառությամբ, կարողացավ միջազգային այդ առաջադեմ փորձը` սահմանադրական փոփոխությունները, բերել ու տեղայնացնել Հայաստանում: Արմեն Ռուստամյան
Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության հանդիսավոր հավաքը՝ որն ազդարարեց քարոզարշավի մեկնարկը։ Ներկա էին ՀՅԴ համապետական և վարկանիշային թեկնածուները: Ներկայացվեց նաեւ կուսակցության նախընտրական պլատֆորմը: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ այս ԱԺ ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ի առաքելությունն իր սկսածն ավարտին հասցնելն է. ունենանք արդար Հայաստան. Արմեն Ռուստամյան.
Դիտել նախընտրական հոլովակը
ավելին

Տես Վիդեո
Արծվիկ Մինասյան. «Առաջարկում ենք արժանավայել վարձատրություն պետական ծառայողներին»
Այսօր մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը: ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ պետական կառավարման համակարգը հիմնովին վերանայելու անհրաժեշտություն կա: «Մեր համար սկզբունքային նշանակություն ունի, մեր առաջնահերթությունների մեջ է այն, որ պետական ծառայողը պետք է վստահ լինի` վարձատրությունը, որը տրվում է իրեն, ապահովելու է թե իր սոցիալական, թե իր պարտականությունների ..
ավելին

Տես Վիդեո
Հեշտը հանձնվելն է, եկեք հանձնվենք, այս է ուզում՝ բավարարվենք, հասնենք խաղաղության. ՀՅԴ-ն ՀԱԿ-ի խաղաղության մոտեցմանը դեմ է
«Հայ ազգային կոնգրեսի» խաղաղության մոտեցմանը դեմ ենք. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այդ դեպքում պետք է հարց տալ՝ ի՞նչ չի արել իշխանությունը, որ այդ խաղաղությունը չի եղել։ Այդ խնդիրը ՀՀ-ն չունի, որովհետև մեզանից չի բխում պատերազմը, հրադադարի խախտումը Ադրբեջանի ագրեսիվ պահվածքով է պայմանավորված»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ մանավանդ, եթե դիտարկում ես նախընտրական ..
ավելին

Տես Վիդեո
ԱԺ ընտրություններում չպետք է առաջնորդվել ծանոթ-բարեկամով. Արմեն Ռուստամյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի տանը ծեծի էր ենթարկվել ՀՅԴ համակիր: Պատգամավորը նշեց, որ չի ուզում միջամտել այդ գործին, քանի որ ոստիկանությունն է զբաղվում դրանով, և այն ընթացքի մեջ է: Նա չցանկացավ որևէ մանրամաս հաղորդել, որպեզի չազդի քննվող գործի վրա: Ռուստամյանը չբացառեց, որ համագյուղացիները ..
ավելին

Տես Վիդեո
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱԶԳՈՎԻ ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ
Խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին հայրենի քաղաքական ուժերի արծարծած հիմնական հարցադրումներից մեկը փետրվարի 24-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն գործողությունն էր։ ,,Հայոց Աշխարհ,,- ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ։ -Իրավիճակն իսկապես մտահոգիչ է. օր չկա, որ շփման գծում հրադադարի խախտումներ չլինեն, զոհեր չլինեն։ Վերջին դիվերսիոն հարձակումները ձեռնարկվել ..
ավելին

Տես Վիդեո
Այս անգամ ավելի շատ է գործադրվելու ընտրակաշառքը, բայց դեռ ոչ մեկին 100 դոլար չեն տվել. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի հերքում, որ ընտրական տարածքներում առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուները պատրաստ են մինչեւ 100 դոլար կաշառք բաժանել մեկ ձայնի համար: «Կարծում եմ՝ ուսումնասիրում են դաշտը, ոչ մեկին հլա 100 դոլար չեն տվել: Այս անգամ ավելի շատ է գործադրվելու կաշառքը, որովհետեւ ընտրատեղամասերում կեղծիքներ կատարելը դժվար է: Շատ շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել՝ իրենք ..
ավելին

Տես Վիդեո
Ռուստամյան՝ ՀՅԴ-ն ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք չի բաժանելու
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք չի բաժանելու և մինչ այս էլ չի բաժանել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն կայուն ընտրազանգված ունի, ուստի անհնար է, որ նման քաղաքական ուժը սկսի ընտրակաշառք բաժանել: «Հնարավոր չէ, որ կայուն ընտրազանգված ունեցող քաղաքական ուժը ընտրակաշառք բաժանի: Այդ դեպքում այն մարդիկ, ովքեր ..
ավելին

Տես Վիդեո
«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ և շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը։
Ինչու ՀՅԴ-ն դաշինք չկազմեց, ով է ՀՅԴ-ի ընտրողը։ Մանրամասները՝ տեսանյութում
ավելին

Տես Վիդեո
Ուժեղ մարդը նման բան չէր անի»․ Աղվան Վարդանյանը՝ Բազմասեր Առաքելյանին
Ինչպես հայտնել էինք, դաշնակցական Գեղամ Մանուկյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի պարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Աառքելյանը Փարպի գյուղում գտնվող իր տուն է հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Առաքելյանը Hraparak.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ ..
ավելին

Տես Վիդեո
Արցախը և ազատագրված տարածքները մեզ համար զարգացման հնարավորություն են, ոչ թե բեռ. Արմեն Ռուստամյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշմանը, նշեց, որ իրենք երկրի զարգացումը չեն փորձում կապել Արցախի հետ: «Հայտնի թեզ կա, որ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, Սերգո՛ ջան, լավ չես ապրի, բնականաբար մենք դրան բացարձակ հակառակ դիրքերից ենք նայում: Արցախը և ազատագրված տարածքները մեզ համար զարգացման հնարավորություն ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան... ՀՅԴ-ն հրապարակեց ցուցակը (Մանրամասները՝ տեսանյութում)
ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեց ցուցակի առաջին 30 անունները: Այսպես` ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կյուրեղյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել ..
ավելին

Տես Վիդեո
Նոր սկիզբ, արդար Հայաստան. Դաշնակցության կարգախոսն է
Նոր սկիզբ, արդար Հայաստան. Դաշնակցության կարգախոսն է, որն այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին ներկայացրեցին Դաշնակցության ներկայացուցիչները: ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը նշեց՝ արդար, որովհետև իրենց համար արդարությունն ամեն ինչ հիմքն է եւ բարձրագույն արժեք: «Արդար Հայաստանը ազատ Հայաստանն է: Արդար Հայաստանը զարգացող, ուժեղ, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի, հոգեւոր մշակույթի Հայաստանն է »,- ասաց նա: Հիշեցնենք, ..
ավելին

Տես Վիդեո
Նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծել երկրում կուտակված բոլոր խնդիրները. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ «Սիմոն Վացյան» կենտրոնում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները և խոսեցին, թե ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրություններին: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատմեց, թե ինչ ասելիքով են գնում խորհրդարանական ընտրություններին, որն է իրենց հիմնական նպատակն ու թիրախը: Ըստ նրա` իրենք բացառիկ նշանակություն են տալիս այս ընտրություններին, և խորհրդարանական ընտրություններն ..
ավելին

Տես Վիդեո
«Երբեք մեր սկզբունքները չենք դավաճանելու, երբեք կցորդ չենք դառնալու». (Մանրամասները՝ տեսանյութում)
Խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը (ՀՅԴ) կգնա միայնակ և ցուցակը կգլխավորի ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Դաշակցությունն ուժեղ է, գիտի՝ ինչ է անում, ինչ է արել և ինչ է անելու։ - Այո, մենք ունենք շատ լավ թիմ, եթե անհրաժեշտ է ասենք մոտավորապես 165 տարածքային թեկնածու, մենք կունենանք թերևս 150-155 թեկնածուներ բոլոր տարածքներում ..
ավելին

Տես Վիդեո
Ինքնանպատակ դաշինք կազմելու խնդիր չունենք, իսկ ընտրություններից հետո ՀՅԴ-ի հետ կապված որևէ անակնկալ չի լինի. Արմեն Ռուստամյան
Չեմ կարծում, որ Դաշնակցության հետ կապված ընտրություններից հետո որևէ անակնկալ լինի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն, և իշխանափոխության հնարավորության դեպքում ՀՅԴ-ն միանա ընդդիմությանը: «ՀՅԴ-ի հետ կապված չեմ կարծում՝ անակնկալ լինի, որովհետև մենք ունենք ծրագրեր, ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ ցուցակը կորոշի Գերագույն Մարմինը (Մանրամասները՝ տեսանյութում)
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀՅԴ ցուցակին։ Հարցին, թե որո՞նք են ՀՅԴ ցուցակի առաջին երեք անունները, նա պատասխանեց, որ ցուցակը չի կարող այս պահին հրապարակել, որովհետև դեռ չգիտեն ցուցակի դասավորվածությունը, այն քննարկման փուլում է, և դեռ ժամանակ կա մինչև փետրվարի 16-ը։ «Մեզ մոտ որոշում պետք է կայացվի, մինչև որոշում չկայացվի, որևէ մեկը իրավունք չունի հայտարարելու։ Գերագույն ..
ավելին

Տես Վիդեո
Լապշինի արտահանձնումը երկու բռնապետերի միջև համաձայնության արդյունք է․ Արմեն Ռուստամյան (Մանրամասները՝ տեսանյութում)
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու դեպքին։ «Այն, ինչ կատարվում է Լապշինի հետ կապված, դա մարդու իրավունքների ռեկորդակիր խախտում ունեցող երկու բռնապետ երկրների միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է, որովհետև այս արտահանձնումը իրավական լուրջ փորձաքննության չի կարող դիմանալ։ Ակնհայտ է, որ սա զուտ քաղաքական ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան.Ազգային ժողովը պետք է դատապարտի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը (Մանրամասները՝ տեսանյութում)
..
ավելին

Տես Վիդեո
«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. (Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:)
-Պարոն Վարդանյան, նախընտրական դաշինքները գրեթե ձևավորվել են, շտաբները ձևավորվել են, ի՞նչ նորություն կա ՀՅԴ-ում: Մինչև այս պահը դուք հայտարարել եք, որ որևէ դաշինքում ձեզ չեք տեսնում և առանձին կմիանաք ընտրապայքարին, բայց մամուլում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն, որ դուք հանդիպել եք լայն կոնսոլիդացիայի առաջարկով հանդես եկող Գագիկ Ծառուկյանի հետ, ով բացել է քաղաքականության փակված էջը. կա՞ այդպիսի բան, թե՞ ոչ: -Ծառուկյանի հետ մենք ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան. Արդար ընտրությունների համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ (Մանրամասները՝ տեսանյութում)
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը ղեկավարելու է Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա ասում է, որ կուսակցությունը ձևավորել է կենտրոնական, ինչպես նաև 13 ընտրատարածքային շտաբներ և հանգիստ աշխատում է:
ավելին

Տես Վիդեո
Այսօր ամենամոդայիկ բառը «դաշինք»-ն է դարձել, բայց ՀՅԴ-ն մոդայիկ չէ, ՀՅԴ-ն մոդան թելադրողն է. Աղվան Վարդանյան (Մանրամասները՝ տեսանյութում)
ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան ժամկետներում կներկայացնեն այն: Պատգամավորն ասաց, որ համամասնական ցուցակի եռյակը շատ չի տարբերվի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այսօր «մոդա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թե մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են դաշինքներ կազմել: - Քաղաքական ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: «Ա1+»-ի հետ զրույցում, նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են. «Ձեւավորվել է կենտրոնական նախընտրական շտաբ, ձեւավորվել են 13 ընտրատարածքային շտաբեր: Մեր ընտրատարածքային շտաբերի պատասխանատուները ճանաչված, հայտնի, կարող ՀՅԴ-ական բոլոր գործիչներն են: Լուրջ աշխատանքներ են ..
ավելին

Տես Վիդեո
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: ԼՂՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ԱՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ..
ավելին

Տես Վիդեո
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում` անձնական հաջողություններ և ընտանեկան երջանկություն, մաղթում, որ 2017 թվականը հայ ժողովրդի համար բարեկեցության և հույսերի իրականացման տարի լինի: Թող, որ հայության աներեր միակամության շնորհիվ նոր տարին նոր ձեռքբերումներ արձանագրի մեր պետության համար, իրական դարձնելով հայության արդար պայքարի վերջնական հաղթանակի տեսլականը: ..
ավելին

Տես Վիդեո
Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում. Աղվան Վարդանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի: Այն հարցին, արդյո՞ք այլ քաղաքական ուժերի հետ քննարկվում է դաշինք կազմելու հարցը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում, նման օրակարգ առայժմ չկա, և որ 99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին: «Բայց քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք, բայց այսօր մենք որևէ բանակցություն ..
ավելին

Տես Վիդեո
Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան. Արմեն Ռուստամյան. Մանրամասները՝ տեսանյութում
Այն ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անսրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին: «Այդ պլատֆորմը եթե կարճ ձևակերպենք, դա խաղաղություն մուրալու պլատֆորմ է, իսկ մենք բոլորս՝ նկատի ունենալով ..
ավելին

Տես Վիդեո
Մենք նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չունենք. Արմեն Ռուստամյան
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգաամավոր Ռուբեն Հակոբյանի՝ ՀՅԴ ցուցակով ընտրություններին մասնակցելու հարցին, լրագրողներին հայտնեց, որ նման քննարկումներ չեն եղել, դեռ այդտեղ չեն հասել: Ըստ նրա՝ այս պահին իրենք լուրջ պատրաստվում են սեփական ուժերով ընտրություններին մասնակցելուն, բայց իրենք էլ խնդիր ունեն` ընդլայնելու իրենց համակիր շրջանակը և գնալու ավելի ..
ավելին

Տես Վիդեո
Այն, ինչ փոխել ենք ընտրական համակարգում, նախադեպը չունի. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետները հայտնել է և կողմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի նախագծին: Անդրադառնալով Դաշնակցության՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափին Ռուստամյանը նշեց, որ հակված են գնալ առանձին՝ինչպես միշտ է եղել: «Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով: Հետագայում կերևա, բայց քանի մի քիչ ժամանակ կա և դեռ հայտնի չէ ընդհանրապես՝ ..
ավելին

Տես Վիդեո
Ծառուկյանի որոշելիքն է. Արմեն Ռուստամյան
ԱՅ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերդառանալու հարցին: Ըստ Ռուստամյանի՝ այդտեղ անակնկալ բան չկա և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի գործողությունները. երբ ուզում է կարող է վերադառնալ: Ռուստամյանը սա շատ նորմալ է համարում: Երբ լրագրողները նկատեցին, որ ըստ Նաիրա Զոհրաբյանի ընդդիմադիր ուժերը ..
ավելին

Տես Վիդեո
Կարեն Շախմուրադյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. դեկտեմբերի 6-ի նիստում
Մեծարգո՛ փոխխոսնակ, հարգելի՛ գործընկերներ:Երկար տարիներ ապրելով Արաբկիր համայնքում՝ քաջատեղյակ եմ համայնքի խնդիրներին և պարտքս եմ համարում անդրադառնալ նաև այսհամայնքի բնակիչներին հուզող հարցերին: Հանդիպել եմ թաղապետի,համատիրությունների ղեկավարների և բնակիչների հետ:Քննարկել ենք բազմաթիվ հարցեր:Խնդիրները, իրոք, շատ-շատեն, և ես դրանք կաշխատեմ պահել իմ ուշադրության կենտրոնում՝պարբերաբար պատկան մարմինների առաջ բարձրացնելով հարցերը ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն կողմ է ցանկացած նախագիծ խորհրդարանում քննարկելուն. Արմեն Ռուստամյան
Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ կողմ է քվեարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» օրենքի նախագծին: «Դաշնակցության սկզբունքային մոտեցումն է, որ մենք կողմ ենք քվեարկում բոլոր նախաձեռնություններին, որ մտնեն օրակարգ և քննարկվեն, մենք դրան ենք կողմ քվեարկել»,- ..
ավելին

Տես Վիդեո
Ընկեր Արմէն Ռուստամեան Կը Հանդիպի Սիտնիի հայ համայնքին
Կազմակերպութեամբ ՀՅԴ Դրօ Կոմիտէի կողմէ նշանակուած յատուկ յանձնախումբին եւ հրաւէրովը Դրօ Կոմիտէին համայնքային բնոյթ կրող ընթրիք մը տեղի ունեցաւ Հայ Մշակութային Տան մէջ, Ուիլուպի, Երկուշաբթի 28 Նոյեմբերի երեկոյեան, ի պատիւ Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Քաղաքական Ներկայացուցիչ Ընկեր Արմէն Ռուստամեանի, որ հրաւիրուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի խօսքը փոխանցելու գաղութի հայութեան՝ ՀՅԴ Օրուան առիթով: Հանդիսութիւնը ..
ավելին

Տես Վիդեո
Այն, ինչ ունենք «Կուսակցությունների մասին» օրենքով, չափից դուրս անբավարար է
Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: Փոփոխություններից մեկն այն է, որ կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա հարյուր հիմնադիր, իսկ գրանցումից վեց ամիս անց` 1000 անդամ: Գրանցումից 6 ամիս անց կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա Հայաստանի ամբողջ տարածքում: Մյուս փոփոխությունն ..
ավելին

Տես Վիդեո
Երեւանում կայացավ Դաշնակցության՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը
Այսօր ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ Դաշնակցության` ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ: Հանդիպումից հետո Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցության տարեկան ծրագրով նախատեսված է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ՝ առաջին հանդիպումը ..
ավելին

Տես Վիդեո
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը (խմբակցության տեսակետը) «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ
Բյուջեի ծավալները համեստ են, բայց շատն էլ կարելի է ապաշնորհ վարչարարության ու մսխումների դեմը չառնելու պարագայում փոշիացնել և նվազագույն արդյունքներ գրանցել, իսկ որակյալ և հմուտ կառավարման դեպքում քչով էլ կարելի է բարձր արդյունքների հասնել և հետագա զարգացման համար նոր հնարավորություններ առաջացնել: Ուստի, վստահ ենք, որ ներկայացված բյուջեն լիովին բավարար է հասնելու այնպիսի խնդիրների լուծման, որոնք ոչ այնքան ծախս են պահանջում, որքան ..
ավելին

Տես Վիդեո
Ձևակերպում կար Ղարաբաղի հետ կապված, որը մեզ համար անընդունելի էր. Արմեն Ռուստամյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մի պարզաբանմանն անդրադարձավ, որը չէր վերաբերում քառօրյային, սակայն դրան մեծ տեղ էր հատկացրել ադրբեջանական մամուլը կապված վերջերս կայացած մոնիտորինգի հատուկ հանձնաժողովի գործունեության ընթացքի հետ: Ադրբեջանական մամուլը ներկայացրել էր, թե իբրև այդ հանձնաժողովի ժամանակ կանխվել է հայ պատգամավորի սադրանքը : «Եվ այդ պատգամավորը ես եմ: Որևէ սադրանք ..
ավելին

Տես Վիդեո
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՔ ՓՈԽԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ. Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի նոյեմբերի 16-ի նիստում
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Ամեն ինչից կարելի է խոսել: Կարելի է դժգոհել, բողոքել, շահարկել, ամբոխավարություն անել: Լեզուն ոսկոր չունի: Մանավանդ՝ ընտրություններ են մոտենում: Մանավանդ՝ պատասխանատվության զգացումը, կարծես, հեռանում է այս դահլիճից: Տնավորվում է խոսքի ու գործի հակասականությանը: Բայց ..
ավելին

Տես Վիդեո
Դաշնակցության համար սա սկզբունքային հարց է. Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ողջունեց պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, ով, առանց ժամանակ կորցնելու, փորձում է միս ու արյուն հաղորդել ազգ-բանակ գաղափարը: Ըստ պատգամավորի`դա շատ լուրջ գործընթաց է, որի սկիզբը ..
ավելին

Տես Վիդեո
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ. Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում.
Հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ, Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք: Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային բարիք ստեղծողներին ..
ավելին

Տես Վիդեո
Կարեն Շախմուրադյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում
Հարգելի՛ գործընկերներ, մեր տնտեսությունում օտարերկրյա ներդրումների կարևորությունը գիտակցում են բոլորը, և շատ է խոսվել այդ մասին:Հանդիպումներ եմ ունեցել օտարերկրյա գործարարների հետ,որոնց մի մասը արդեն ներդրումներ ունի մեր երկրում, մի մասն էլ հետաքրքրված է և պատրաստ է ներդրումներ կատարելու:Առանձնացրել եմ այն հիմնական խնդիրները,որոնք օտարերկրյա գործարարները նշել են որպես խոչընդոտ ներդրումների համար: Իհարկե դրանց մի մասը օբյեկտիվ ..
ավելին

Տես Վիդեո
Պետք է նաև հետադարձ ուժ ունենալու հարցերը լուծվեն. Արմեն Ռուստամյանը` ՊՆ հիմնադրամի մասին
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բանակի համար հիմնադրամ ստեղծելու հարցին, նշեց, որ, իր կարծիքով, պետք էր մի քիչ ավելի լավ հանրությանը ներկայացնել գաղափարը, որ այսպիսի հանպատրաստից դժգոհություն չառաջանար հանրության որոշ հատվածի մոտ: Ըստ նրա` նպատակը, գաղափարը շատ ճիշտ է: «Մեր ռեսուրսը նկատի ունենալով` այնպիսի վիճակում ենք, որ պետք է նոր կոնցեպցիայի վրա կառուցենք ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն չի բացառում, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) չի բացառում, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Ես ոչ մի բան չեմ բացառում։ Քաղաքականության մեջ իմ հիմնական մոտեցումն այն է եղել, որ երբեք որևէ բան պետք չէ բացառել։ Իրավիճակները փոխվում են, և դրա համար երբեք մի ասա երբեք։ Դա շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի և գործիչների համար, որովհետև տեսնում ենք՝ ինչքան են մի բան ասում, հետո այլ բան ..
ավելին

Տես Վիդեո
Ատոմակայանը ռազմավարական հաղթաթուղթ է (Դիտել տեսանյութը)
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսեց Մեծամորի ատոմակայանի նշանակության մասին: Պատասխանելով դիտարկմանը, թե ատոմակայանը Ադրբեջանի օգտին գործող ռազմավարական օբյեկտ է և լավ կլինի, որ ատոմակայանի արդիականացմանն ուղղված գումարներն ուղղվեն ջերմաէլեկտրակայան կառուցելուն, քանի որ եթե որոշվի պայթեցնել ատոմակայանը, բոլորս էլ կտուժենք, նշեց, որ նման մտածելակերպը միայն ու միայն կարող ..
ավելին

Տես Վիդեո
ԱԺ-ն լիարժեք վերահսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա. Ռուստամյան
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում իր դիտարկումներն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կանոնակարգ օրենքը պետք է արտացոլի բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են Ազգային ժողովին: «Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է իրար հետ ..
ավելին

Տես Վիդեո
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդն ակտիվ աշխատում է. հերթական նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը. Արմեն Ռուստամյան
Հայաստանի Հանրապետական և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները օրերս քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում են անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկել է նոր կառավարության ծրագիրը: - ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքական համագործակցության արդյունքում ..
ավելին

Տես Վիդեո
2500 դրամի անատոմիան չբացահայտվեց. Աղվան Վարդանյանը՝ նախարարին
Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հավհաննիսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա անհանգստություն հայտնեց հարկադիր կատարողների գործունեության հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ: Վարդանյանն ընթերցեց մի ծանուցում, որը եկել էր իր վարորդին: «Արդարադատության լեյտենանտ Վոլոդյա Մինասյանս որոշեցի հարուցել կատարողական վարույթ այսինչ այսինչյանից 5000 դրամ, կատարողական ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2016 թ. հոկտեմբերի 21-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, <<Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք>>,- երեկ հարցերից մեկին հարցով պատասխանեց վարչապետը: Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն է, սրընթաց մոտենալն է այս սահմանին, որից այն կողմ քաղաքական, տնտեսական փլուզումն է, պետականության հիմքերի խարխլումը, մրցունակ ազգերի ընթացքից ..
ավելին

Տես Վիդեո
85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ. կառավարության ծրագիրն ընդունվեց
Քիչ առաջ Ազգային ժողովը հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը: Կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ներկայացրած տնտեսական փաստաթուղթն ընդունվեց: Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ: Արտահերթ նիստն ավարտվեց: Կողմ քվեարկեցին «Հանրապետական»և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները: «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, ..
ավելին

Տես Վիդեո
Էլ տեղ չկա հիասթափեցնելու. ՀՅԴ-ն ամփոփեց կառավարության ծրագիրը (Դիտել տեսանյութը)
Արդեն հայտնել ենք, որ, մինչև կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ նիստում, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ ծրագիրն համապատասխանում է մեր երկրում տիրող իրավիճակին: «Հստակ երևում է, որ խնդիրները ճիշտ են արձանագրված, և մինչև հիմա ..
ավելին

Տես Վիդեո
Համարձակ ու հավակնոտ ծրագիր է. ՀՅԴ-ն ՝ կառավարության ծրագրի մասին
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում, մինչ կառավարության ծրագրի քննարկումը, ներկայացրեցին իրենց խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի մասին: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում չէ, որ ծանոթանալու են կառավարության ծրագրին. մոտ տասն օրն է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, կառավարությունն անընդհատ վերամշակում էր նախնական ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի գրեթե բոլոր դրույթները արտացոլված են կառավարության ծրագրում
Իհարկե տեղյակ ենք, մենք կոլաիցիայի մեջ ենք. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրառառնալով այն հարցին, թե արդյոք տեղյակ են կառավարության ծրագրից: Ռուստմյանը նշեց, որ նախապես իրենց էլ են տվել, ներկայացրել ծրագիրը: «Մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ»,- ասաց պատգամավորը: Ըստ ..
ավելին

Տես Վիդեո
Ցուցակում «տրոյական ձիեր» ունեցող ընդդիմությունը մտել է խաղադաշտ ու պարտվել.Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեցին պատգամավորների ելույթները ԸՕ փոփոխությունների նախագծի մասին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ շատ ելույթներ իրենց մեջ պարոնակում են բազմաթիվ զեղումն եր, որոնք կապված չեն ԸՕ փոփոխությունների հետ: «Դիալեկտիկան հետաքրքիր կատեգորիա ունի՝ հնարավորություն և իրականություն: Օրենքներով ստեղծում ենք հնարավորություն, բայց այն իրականություն դառնում է մարդկանցով: Այնպես ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ ԳՄ-ն Շիրակի մարզպետի նկատմամբ քննություն է նշանակել. Արմեն Ռուստամյան (դիտել տեսանյութը)
Անդրադառնալով մարզպետների փոփոխությանը և դիտարկմանը, որ մարզպետի պաշտոնից ազատվել են մարդիկ, ովքեր մեծ նշանակություն են ունեցել իշխանության համար, ՀԴՅ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Աստված տեսնում է նրանց բոլորի կատարածը, և ըստ այդմ էլ բոլորն իրենց վարձքը կստանան: Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը՝ Արմեն Ռուսատմյանը նշեց, որ ինքը ևս անհրաժեշտ էր համարում ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն դժգոհ է ՏԻՄ ընտրություններում Գյումրիում և Վանաձորում ստացած քվեներից(Դիտել տեսանյութը)
«Դաշնակցության Բյուրոն ներքին քննություն է անցկացնում Գյումրիի և Վանաձորի տեղական ընտրություններում կուսակցության գրանցած արդյունքների կապակցությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստայանը՝ չթաքցնելով, որ կուսակցությունում դժգոհ են երկու խոշոր քաղաքներում ստացած քվեներից: «Մենք դժգոհ ենք երկու մեծ քաղաքներում կայացած ընտրությունների արդյունքներից, և ես կարծում եմ, որ էստեղ ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան, Եկել է վարչապետ, ով հստակ սահմանել է, թե ելակետն ինչպիսին է լինելու
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչը ստիպեց իշխանություններին գնալ կտրուկ փոփոխությունների, ասաց, որ այսօր բոլորին ակնհայտ է, թե ինչը պետք է փոխվի, և որքան էլ նախորդ կառավարությունները փորձել են ինչ-որ բան անել, սակայն չեն կարողացել այն տեմպով լուծել խնդիրները, ինչ արագությամբ դրանք կուտակվում էին: «Խնդիրները մեծ արագությամբ են կուտակվում, ուստի համակարգային ..
ավելին

Տես Վիդեո
Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք. Արմեն Ռուստամյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ ՀՅԴ-ն դժգոհ է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, որովհետև ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ցածր արդյունքներ ունեցավ, ասաց, որ նախևառաջ մարզպետի գործառույթը ձայներ ապահովելը չէ: «Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք,, կամ նա պետք է գնար ձայներ հավաքեր: Մարզպետի խնդիրը ..
ավելին

Տես Վիդեո
Մենք ձեզ ավանսով այդ վստահությունը տալիս ենք. Ռուստամյանը՝ ԿԸՀ անդամներին
ԿԸՀ անդամների և նախագահի ընտրության հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ԱԺ ամբիոնից ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ ԿԸՀ-ն ձևավորում ենք նոր կազմով՝ ԱԺ-ի միջոցով, և այս կարգը, արդեն կյանքի կոչվելով ու կամաց-կամաց թափ հավաքելով, վստահ եմ, որ մեզ բերելու է այն արդյունքին, որին մենք ձգտում էինք, երբ սահմանադրական փոփոխություններ էինք կատարում, Ընտրական օրենսգիրքն էինք մշակում: ..
ավելին

Տես Վիդեո
Միայն երկրի առջև յուրաքանչյուրիս պատասխանատվության գիտակցումով է հնարավոր հասնել իրական փոփոխությունների. Կարեն Շախմուրադյան
Հարգելի ՛ գործընկերներ, կառավարության ծրագրի և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ուզում եմ նշել, որ այդ փոփոխությունների նպատակը և կառավարության ծրագրերը գրեթե միշտ լավն են լինում: Խնդիրը այդ նպատակների և ծրագրերի կյանքի կոչելն է, որովհետև ամենալավ ծրագիրն էլ ոչինչ չարժե, երբ կյանքի չի կոչվում,մնում է թղթի վրա: Շատ է խոսվում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Եթե մեզ իրական փոփոխություններ են պետք,ապա պետք է փոխենք ..
ավելին

Տես Վիդեո
Արդյունքները լավը չեն, և դրա համար ամեն մեկն իր բաժինը պետք է ունենա. Արմեն Ռուստամյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն անկաշկանդ է ձևավորել կառավարության կազմը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմանները, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասաց Ռուստամյանը: Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` ՀՅԴ-ականը ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան. Կեղծիքները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա
Ընտրություններն անցել են աննախադեպ քաղաքական մրցակցության մթնոլորտում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովիՀայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Վստահ եմ, որ սխալ են բոլոր տպավորությունները, որ արդյունքները դարձնում են քաղաքական, քաղաքականության հեղինակության հետ են կապում: Հասարակությունն այս ընտրություններին քաղաքական նշանակություն չի տալիս: Դեր են խաղացել կոնկրետ անձինք, կոնկրետ ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն ամփոփում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Դիտել տեսանյութը)
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այս ՏԻՄ ընտրությունները իրենց քաղաքականացման, իրենց մրցակցության բարձր աստիճանով որակապես տարբերվում էին մյուս ընտրություններից: Ընտրախատումների և ճնշումների մասին մեծ թվով ահազանգեր չկային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վարդանյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղարը անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ի գրանցած արդյունքներին նշեց. «Համայնքներ կան, որտեղ մեր ..
ավելին

Տես Վիդեո
78 կողմ, 19 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց նոր Հարկային օրենսգիրքը
Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ավելին

Տես Վիդեո
Բազմահազար Լիբանանահայեր Հպարտութեամբ Նշեցին Հայաստանի Եւ Արցախի Անկախութեան 25-Ամեակը
Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման եւ Արցախի Հանրապետութեան հիմնադրութեան 25-ամեակի ժողովրդային հանդիսութիւնը, զոր կազմակերպած էր ՀՅԴ Լիբանանի Քարոզչական մարմինը, տեղի ունեցաւ կիրակի, 2 հոկտեմբեր 2016-ին: Արմէն Ռուստամեան հաստատեց, որ այսօրուան անկախութիւնը միայն այս սերունդին ձեռքբերումը չէ, այլ անոր հիմը դրուած է 1918 թուականին, ուստի սերունդներու ձեռքբերումներուն եւ նուաճումներուն շնորհիւ է, որ այսօր կարելի է նշել վերանկախացումը: «Այն ..
ավելին

Տես Վիդեո
«Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր». Արմեն Ռուստամյան
«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ: Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել ..
ավելին

Տես Վիդեո
Վարչապետը եկել է նոր խաղի կանոններ հաստատելու և ներիշխանական հարաբերությունները փոխելու. Արմեն Ռուստամյան (Դիտել տեսանյութը)
«Դաշնակցություն» կուսակցությունը, ըստ էության, պահպանեց իր երեք պորտֆելները կառավարությունում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ բավականին կոշտ գնահատական էր տվել Կարեն Կարապետյանի առաջին նիստը վարելուց հետո և նշել՝ թող շոուներ տեղի չունենան: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո ՀՅԴ- ՀՀԿ և Կարեն Կարապետյան հարաբերություններում, ..
ավելին

Տես Վիդեո
Մեզ համար անընդունելի է Գյումրիում կիրառված սև քարոզչությունը. Աղվան Վարդանյան (Դիտել տեսանյութը)
«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել ենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Վերջինս, անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններին, նախ ողջունում է նոր փոփոխված ընտրակարգը՝ նշելով՝ «սա Դաշնակցության տարիների հղացումն է»: Այս ընտրություններում Աղվան Վարդանյանը գլխավորը համարում է Գյումրիին արժանի տեղական իշխանություն ունենալը: «Եթե տեղական իշխանությունն արժանի եղավ գյումրեցուն, գյումրեցին ճիշտ ..
ավելին

Տես Վիդեո
Մենք որեւէ խնդիր չունենք վարչապետի հետ. Աղվան Վարդանյան
Վարչապետի գործունեությանը գնահատական տալը խիստ վաղաժամ է: «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում, հարցին` ինչպես կգնահատեք Կարեն Կարապետյանի գործունեությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ընդամենը մեկ շաբաթ է Կարեն Կարապետյանը վարչապետ աշխատում: Բայց կասեմ հետեւյալը` վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ, որտեղ քննարկել ենք եւ’ երկրի առջեւ ..
ավելին

Տես Վիդեո
Պարգեւատրության արարողություն նախագահի նստավայրում ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու ..
ավելին

Տես Վիդեո
Եթե խոսում է բիզնես խլելու մասին, թող ինքն էլ ասի` ովքեր են խլել. Արմեն Ռուստամյանը` վարչապետին
Եթե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը եղել է անօրինական գործողություն, ուրեմն պետք է արձանագրվի, ու մարդիկ պատասխան տան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես չխլելու հայտարարությանը: «Մենք բիզնես խլելուն դեմ ենք: Մենք անօրինական հարստացմանը դեմ ենք եղել եւ ուզել ենք, որ մեխանիզմ ամրագրվի, որ պաշտոնյաները պատասխան տան իրենց ..
ավելին

Տես Վիդեո
Կառավարությունը հավատափորձության տեղ չէ. Արմեն Ռուստամյան (Դիտել տեսանյութը)
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին դիտողություն անելու մասին լրագրողների հարցին, թե արդյո՞ք կարող են դաշնակցական նախարարների փոփոխություններ լինել: Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ ՀՅԴ-ն պաշտպանել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում` լիահույս լինելով, ..
ավելին

Տես Վիդեո
Ինչ են պայմանավորվել նոր վարչապետն ու ՀՅԴ-ն
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակմանը և նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Կարեն Կարապետյանը շատ բանիմաց մարդ է, փորձառու։ Եվ ամենակարևորը, ժամանակակից մարտահրավերներն ընկալող և դրան համապատասխան պոտենցյալ ունեցող անձնավորություն է։ Դրա համար վստահ եմ՝ հենց նա այն ճիշտ անձնավորությունն էր, որ պետք է նշանակվեր՝ ղեկավարելու ռեֆորմների գործընթացը։ Եվ ..
ավելին

Տես Վիդեո
Ժողովուրդը պետք է տեսնի իրական քայլեր. ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը
Այսօր ԱԺ նիստում պատգամավորներն ու խմբակցությունները իրենց ելույթներում հայտնում էին իրենց կարծիքը գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի ընտրությունը չափազանց կարևոր ընտրություն է, որը համընկնում է երկրում տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետ, երբ ազդարարվում են ռեֆորմներն արագացնելու նոր որակական սկզբի մասին: Այդ համատեքստում ..
ավելին

Տես Վիդեո
ԱԺ 5 խմբակցություններ նախաստորագրել են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման համաձայնագիր
Հայաստանի Ազգային ժողովի 5 խմբակցություններ նախաստորագրել են ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունները:
ավելին

Տես Վիդեո
Կար նոր իրավիճակ, անհրաժեշտ էին նոր մոտեցումներ. Աղվան Վարդանյան
Կար նոր իրավիճակ, անհրաժեշտ էին նոր մոտեցումներ, և ակնկալելի, սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ նոր կառավարության հետ ևս իրենք կարող են իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսում էին իրականացնել նախկին վարչապետ Աբրահամյանի հետ: «Բնականաբար, փորձելու ենք իրականացնել մեր համաձայնագրով` ստորագրված փաստաթղթից բխող դրույթները: Առաջին ..
ավելին

Տես Վիդեո
Երաշխիքը քայլերն են. Խոստումներով դա այլևս անհնար է.Արմեն Ռուստամյան
Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է դիտարկել կատարվող բարեփոխումների շրջանակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ նորանշանակ վարչապետը գիտակցում է իրավիճակի լրջությունը: - Կարեն Կարապետյանը նախագահի հրամանագրով նշանակվեց հանրապետության վարչապետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչն է փոխվելու: - Թե՛ նախորդ վարչապետը, թե՛ հանրապետության նախագահը հստակ ասացին, որ այսօր անհրաժեշտություն ..
ավելին

Տես Վիդեո
Իրական խոչընդոտները հաղթահարելու այլընտրանք է գտնվել. Ռուստամյանը՝ ԱԺ-ում ստորագրված համաձայնագրի մասին
ԱԺ հինգ խմբակցություններ ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին: Մինչ համաձայնագրի ստորագրումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով համաձայնագրի ստորագրման մասին, ասաց, որ եթե մի բան շատ են ցանկանում, կատարվում է: «Եթե մի բան շատ ենք ուզում, ստացվում է, և մենք այսօր իսկապես արդար ցանկություն ունեինք, որ լեհական կազմակերպության հնարավորություններից ավելին ..
ավելին

Տես Վիդեո
Կարեն Շախմուրադյանի ելույթը ՀՀ ԱԺ հերթական նիստում
Շատ կարևորում եմ նախկին կառավարության նախաձեռնած մենաշնորհների դեմ պայքարի և բյուջետային ծախսերի կրճատմանն ուղղված ջանքերը: Սրանք բարդ տնտեսական պայմաններում առաջին անհրաժեշտության քայլեր էին, որ պետք է կատարվեին: Մենաշնորհների դեմ պայքարը՝ հաջողելու դեպքում իհարկե իր դրական արդյունքը կունենա: Բայց լուրջ տնտեսական աճ գրանցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ: Անհրաժեշտ է լուրջ ..
ավելին

Տես Վիդեո
ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ԷՐ
ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լիահույս է, որ նոր վարչապետը, ի դեմս նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի, կկարողանա անել այն, ինչը չի հաջողվել իր նախորդներին։ Այն է՝ ձեւավորել նոր որակի գործադիր իշխանություն, որը ի զորու է լուծել երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները։ -Նախ ասեմ, որ պարոն Աբրահամյանը կառավարության ղեկն ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում, եւ այս երկու տարիների ընթացքում հիմնականում իրականացրել ..
ավելին

Տես Վիդեո
Պետք է փոխվեն խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները. Արմեն Ռուստամյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին: Ըստ նրա` այն արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև, թույլ չեն տալիս սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, և խորհրդարական կառավարման համակարգին սահուն անցնելու համար ճիշտ է, որ այսօրվանից սկսվեն փոփոխությունները: Ռուստամյանի խոսքով` դա նաև հնարավորություն է տալու ՀՅԴ-ին աշխատելու ..
ավելին

Տես Վիդեո
Գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ն երեք խնդիր է բարձրացրել
Այսօր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ: ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ էլ երիտասարդ կադրերի վերաբերյալ ակնկալիք կա: ՀՅԴ-ն բարձրացրել է երեք ուղղությամբ հարցեր` սահուն անցում խորհրդարանական համակարգի, հակակոռուպցիոն պայքարի նոր մեխանիզմներ և ձերբակալությունների օրինականության խնդիր: «Դատախազությունը պարտավոր է շատ արագ ..
ավելին

Տես Վիդեո
Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունը պետք է ամրագրվի իրավաբանորեն. Արմեն Ռուստամյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Արցախի հետ ռազմական փոխօգնությանը: ԱԳ պատասխանատուները հավաստիացնում են, որ այդ պայմանագիրը մշակման փուլում է: Արմեն Ռուստամյանի խոսքով` ռազմական փոխօգնության պայմանագիրը հենց այն պահանջներից է, որի ՀՅԴ-ն է բարձրացնում, այն կլուծի Հայաստան-Արցախ միասնական անվտանգության ու պաշտպանական համակարգի հարցը, որը կդրվի իրավական հիմքերի վրա: «Այդ պայմանագրով ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան.Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել
Անհրաժեշտ է մշակույթ ձևավորել և յուրաքանչյուր գնացողի հետևից միայն վատը չխոսել: Հովիկ Աբրահամյանը կատարել է իր աշխատանքը և ինչ-որ չափով գնահատելի է: Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերն արվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և սպասվող արմատական փոփոխություններին: «Մենք ականատես էինք, ինչ-որ չափով ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն ապագա կառավարությունում պատրաստ է աշխատել ՀԱԿ-ի հետ (Դիտել տեսանյութը)
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջին անգամ է լսում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանին եւ փոխել կառավարության կազմը. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու, այդպիսի բան կատարվի, որովհետեւ վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում: Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»: Արմեն Ռուստամյանը տեղյակ ..
ավելին

Տես Վիդեո
Զարգանալ՝ չզիջելով. Արմեն Ռուստամյանի ելույթը Արցախի անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր երկրորդ հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, 25-րդ տարեդարձն է: Դաշնակցությունը ավանդույթ է դարձրել այս տոնը նշել հրապարակային, ժողովրդի հետ միասին: Այս տարեդարձը առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ հոբելյանական է, այլ նախ և առաջ նրանով, որ տեղի է ունենում մեր երկու հայկական պետությունների համար գերլարված, ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներով հագեցած մի չափազանց պատասխանատու ..
ավելին

Տես Վիդեո
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը
ցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ԼՂՀ ներքին ու արտաքին քաղաքականությանն ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան. «Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ»
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը՝ հուլիսի 29-ի դեպքերի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը: Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության ..
ավելին

Տես Վիդեո
Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու. Աղվան Վարդանյան
Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց. կան վիրավորներ: Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը նվազեցնում է որակական ..
ավելին

Տես Վիդեո
Կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույն է, հետքը երևալու է. Արմեն Ռուստամյանը ռուս-թուրքական հարաբերությունների մասին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանը հասկանալով, որ ճնշումները գնալով ավելանում են՝ փորձում է խնդիրները լուծել: «Դրանով է պայմանավորված ռևերանսը Ռուսաստանի հետ, այն կիսամեղայական նամակը, որը գրել էր Էրդողանը։ Նա իսկապես ուզում է խնդիրները լուծել»,- ասաց նա և նշեց, թե կոնկրետ լարված հարաբերություններն ազդում են տնտեսության վրա: «Անատոլիայի բոլոր հյուրանոցները դատարկվել են, միայն այն ..
ավելին

Տես Վիդեո
Ռուսաստանից պետք է պահանջել, որ իրականացնի պայմանագրերով նախատեսված պարտավորությունները. Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` կա ոսկե կանոն՝ եթե չունես այլընտրանք, ամրացրու այն, ինչ ունես: Դրանից շեղվելու դեպքում փլուզում ես անվտանգության համակարգը: Ըստ Ռուստամյանի` մտավարժանքներով պետք չէ խճճել հարցը, շեղել ու խեղաթյուրել: «Ոմանց համար ապրիլյան պատերազմը առիթ էր, որպեսզի, այս այլընտրանքը չունենալով, ..
ավելին

Տես Վիդեո
Ռուս-թուրքական հարաբերություններն այլևս նույնը չեն լինելու
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի ընդունումայն բնորոշումը, թե, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, դա վնաս է Հայաստանի համար, նույնպես` երբ բարելավվում են: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ աշխարհի պետություններն ունեն իրենց շահերը, և, ամեն փոփոխության հետ կապված, Հայաստանը պետք է վերադասավորվի, որպեսզի հնարավոր բացասական հետևանքները չեզոքացնի: «Որ Թուրքիան վտանգ է Հայաստանի համար, վաղուց է հայտնի: Անկախ ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան.Եկեք պտուղը պտղաջրի հետ չթափենք.
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ այդ քննարկումներից այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կան որոշ մարդիկ, ովքեր բացառիկ տաղանդ ունեն` ամեն ինչ այնպես խճճելու, որ ամեն ինչ խառնվի իրար, որ ոչ ոք չհասկանա, թե ինչ են ուզում անել: «Եկեք դադարեցնենք սա, որովհետև այն կբերի նրան, որ պտուղը պտղաջրի հետ կթափենք: Մարդիկ ..
ավելին

Տես Վիդեո
Գոյություն ունի երկու տեսակի Ալիև. Արմեն Ռուստամյան
Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված երկու օր առաջ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հետաքննության մեխանիզմների տեղադրումը սահմանին ավելորդ է, և որ Ադրբեջանը ԼՂ կարգավորմանն է գնալու փուլային տարբերակով, ասաց, որ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ամենը հենց Ալիևի ցանկությունն է, այլ ոչ թե այն, ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ: «Այն ինչ հրապարակվել ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան. ԵԽԽՎ զեկույցը դեղին քարտ էր Թուրքիային
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցի նախնական տեքստն ու վերջնական արդյունքը շատ տարբեր էին․ զեկույցը բավական խստացվեց, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայում ամեն օր, ուղղակի ոտնձգություն է Եվրոպական արժեհամակարգի նկատմամբ՝ մեկնաբանելով զեկույցը այս մասին Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորի ..
ավելին

Տես Վիդեո
Դաշնակցությունը կողմ չի քվեարկի Հարկային նոր օրենսգրքին. խմբակցության ղեկավար
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը չի կարող այս վիճակով կողմ լինել Հարկային օրենսգրքի նախագծին, և առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իրենք քվեարկելու են «ձեռնպահ». ««Դեմ» չենք քվեարկելու, որովհետև մենք կառավարության մաս ենք և մեր առջև չպետք է միայն քննադատելու խնդիր դնենք: Ուստի մենք փորձում ենք կոնկրետ քայլերով հասնել այս նախագծի ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան.Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան
ՀՅԴ-ն այսօր ձեռնպահ քվեարկեց Հարկային նոր օրենսգրքին՝ ասելով, որ իրենք առաջարկությունների փաթեթ են պատրաստում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, փորձագետներ են աշխատում, և առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կունենան ամբողջական փաթեթը: Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ սա այն «կմախքը» չէ, որի վրա հնարավոր է հավաքել այն, ինչ պետք է մեր տնտեսությանը, Աղվան Վարդանյանը ..
ավելին

Տես Վիդեո
Արծվիկ Մինասյանն ասել է այն, ինչ գրված է նոր Սահմանադրության մեջ. Աղվան Վարդանյան
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ 2015-ի բյուջեի կատարողականին ձեռնպահ քվեարկելը դուր չի գա գործադիր իշխանությանը, որի կազմում դաշնակցական նախարարներ կան, պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում: Դաշնակցության մեջ նման բան չկա, որ գործադիրն ու ֆրակցիան իրարից նեղանան: Իսկ տրամաբանական կհամարեի՞ք, որ մենք կողմ քվեարկեինք: 2015թ. բյուջեին մենք դեմ ..
ավելին

Տես Վիդեո
Դաշնակցությունը կոչ է անում վերջ տալ «ռազբորկաներին» (Դիտել տեսանյութը)
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Ղարաբաղի ներկա և նախկին պաշտպանության նախարարների միջև սկիզբ առած հեռակա բանավեճին, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ դրանով պարզապես խարխլում են Ղարաբաղի պաշտպանության համակարգը: Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը սուր քննադատության էր ենթարկել Ղարաբաղի ռազմական ղեկավարությանը, պնդելով, թե ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու 2015 թվականի բյուջեի կատարողականին
Երբ 15 թվականի բյուջեն քննարկվում էր խորհրդարանում, ՀՅԴ խմբակցությունը ներկայացրեց իր մտահոգությունները և դեմ քվեարկեց այդ բյուջեին, և հիմա արդեն հաստատվում են այդ մտահոգությունները. ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` երկու հիմնական մտահոգիչ ուղղություններ են եղել: «Առաջին խմբի խնդիրները խոչընդոտ են ցանկացած տնտեսության և մեր երկրի տնտեսության ..
ավելին

Տես Վիդեո
Ոչ թե ՀՀԿ նախագահ, այլ՝ արբիտր. Սերժ Սարգսյանն ընդառաջել է ՀՅԴ-ի պահանջին (Դիտել տեսանյութը)
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պահանջել է, որպեսզի ՀՅԴ-ՀՀԿ միջկուսակցական համագործակցության խորհրդի նախագահողը լինի Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մանրամասնում է՝ ճիշտ չի լինի, որ հանրապետության ղեկավարը լինի միայն որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, հավելելով նաև, որ Սերժ Սարգսյանն արդեն համաձայնել է այս ..
ավելին

Տես Վիդեո
Հայաստանը պետք է բոլոր գործընկերների առաջ դնի՝ ՀՀ-ԼՂ անվտանգության համակարգը միասնական է. Արմեն Ռուստամյանը՝ ՀՕՊ համակարգի մասին (Դիտել տեսանյութը)
Ապրիլյան պատերազմի արդյունքները պետք չէ ծայրահեղ վատատեսական ներկայացնել, ասել, որ անվտանգության համակարգը վատն է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրին: «Եթե չունես ավելի լավ համակարգ, պիտի ուժեղացնես այն, ինչ ունես: Ովքեր ասում են՝ դեմ են, ավելի լավ առաջակ ունե՞ն, ..
ավելին

Տես Վիդեո
Առաջարկել ենք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության խորհուրդը նախագահի Սերժ Սարգսյանը. Ռուստամյան
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրով առաջարկված խորհուրդի ստեղծումը կյանքի է կոչվել. շուրջ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել խորհուրդի առաջին նիստը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից խորհրդում ներկայացված կլինի 4 ներկայացուցիչ, իսկ խորհուրդը կնախագահի Սերժ Սարգսյանը»,- ասել է նա ու հավելել. ..
ավելին

Տես Վիդեո
Մարդիկ պետք է հասկանան՝ վաղ թե ուշ պատասխան են տալու. Ռուստամյանը՝ ՊՆ պաշտոնյաների ձերբակալության մասին. (Մանրամասները՝ տեսանյութում:)
Անդրադառնալով մենաշնորհների վերաբերյալ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախարարի խոսքը խեղաթյուրվել է. «Նա ուղղակի մեջբերել է սահմանադրության պահանջը, այսինքն՝ եթե որևէ ոլորտում կարող է մենաշնորհ լինել, դա պարտադիր պետք է լինի օրենքով, և ինչու չեն ուզում, որ օրենքով լինի, որովհետև օրենքը ենթադրում է նաև լուրջ պարտավորություններ, մենաշնորհը միայն վայելք ..
ավելին

Տես Վիդեո
«Եթե այդպես լիներ, վաղուց Ադրբեջանը հարձակված կլիներ»
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ – ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վիեննայում ստորագրված փաստաթուղթը կլիներ ոչ թե՝ եռակողմ, այլ՝ հնգակողմ, եթե Ադրբեջանը համաձայներ ստորագրել այն, բայց, քանի որ Ադրբեջանը դեմ է եղել, ՀՀ-ն էլ չի ստորագրել։ Այդ հանդիպումը ներկայացվում էր՝ որպես հայկական կողմի հաղթանակ։ Ըստ Ձեզ՝ հաղթանա՞կ էր, այսօր մեր դիրքն ինչպիսի՞ն է։ – Կարծում եմ՝ նվազագույն խնդիրը լուծվեց, բայց կարգավորման ..
ավելին

Տես Վիդեո
Ռուստամյան․ Վարչապետին հորդորել են հայտարարել, որ մենաշնորհ չի լինելու (Դիտել տեսանյութը)
Իշխանության մաս կազմող Դաշնակցությունն առաջարկում է ոչ թե կուլակաթափ անել հարուստներին, այլ կարմիր գիծ քաշել և այսուհետև խաղի կանոնները խախտողներին պատժել ողջ խստությամբ: Ի պատասխան «Ազատության» հարցին` արդյոք հավատո՞ւմ են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին, թե այսուհետև հավասար հարկային պայմաններ են լինելու բոլոր գործարարների համար, ավելին՝ մենաշնորհ չի լինելու, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանա, ..
ավելին

Տես Վիդեո
Ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը Արցախի ճանաչման կեսքայլն է. Աղվան Վարդանյան (Դիտել տեսանյութը)
Արցախում ընթանում են սամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ այս իրավիճակում ԼՂ-ին պե՞տք է սահմանադրական փոփոխությունների գնալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը»: Անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ Հայաստան – ..
ավելին

Տես Վիդեո
Քանի Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, դրանք բանակցություններ չեն. Ռուստամյան
Միայն անտեղյակ մարդը չգիտի, թե ԼՂ կարգավորման գործընթացում ինչ փաստաթղթեր են եղել մինչ հիմա, ինչ փուլային կամ փաթեթային կարգավորում է եղել. ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիշեցնելով առաջին նախագահի հրաժարականը, երբ Ղարաբաղի հարցով նրա առաջարկը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա շրջապատի մի մասի կողմից: Ըստ պատգամավորի` վաղ է խոսել, թե ինչ բանակցային տարբերակ կառաջարկվի` վերջին ..
ավելին

Տես Վիդեո
Արցախի ճանաչման հարցը միշտ պետք է լինի մեր զինանոցում
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Այն վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս հարցն արդեն չորրորդ անգամ են քննարկում, և ՀՅԴ տեսակետը մնացել է նույնը: «Մենք միշտ հիմնավորել ենք մեր «կողմ» քվեարկությունը: Մենք բոլոր այս նախաձեռնություններին միշտ ..
ավելին

Տես Վիդեո
«Ուղեղային գրոհ». ի՞նչ են քննարկել պատգամավորները վարչապետի հետ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանի և պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպմանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունից ինքն է մասնակցել հանդիպմանը: «Այդ հանդիպման անունը դրեցին ուղեղային գրոհ. լսվեցին բոլոր տեսակետները: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գրեթե բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները, բացառությամբ ՀԱԿ-ի այն մասի, որը բոյկոտում էր տարբեր առիթներով, ..
ավելին

Տես Վիդեո
Կոնսենսուսը պետք է, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի. Արմեն Ռուստամյան
Որեւէ մեկը չի հայտարարում, որ Ընտրական օրնեսգրքի շուրջ տեղի չի ունեցել կոնսենսուս, տեղ են թողնում, մարդիկ անգամ հայտարարում են, որ կարող են արտահերթով դրան անդրադառնալ, ինչը նշանակում է՝ կա պրոցես, որը նպատակ ունի իսկապես հասնելու լիարժեք համաձայնության: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԸՕ-ի շուրջ բոլորի ուժերի հետ հնարավոր կոնսենսուսի ..
ավելին

Տես Վիդեո
Ինչ կարող է տալ Սարգսյան-Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որը տեղի կունենա հավանաբար մայիսի 16-ին Վիենայում: Լրագրողների հարցին, թե ինչ արդյունքներ կունենա այդ հանդիպումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ կարծիք հայտնեց, որ պատերազմական վիճակից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո հանդիպման հնարավորությունը արդեն կարելի է դրական գնահատել այն առումով, որ միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահող երկրները ..
ավելին

Տես Վիդեո
Ադրբեջանում վայնասուն է. Արմեն Ռուստամյանը վերահաստատում է իր երեկվա խոսքերը (Դիտել տեսանյութը)
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկվա հայտարարությունը, թե հավատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», վայնասուն է առաջացրել ադրբեջանական կայքերում: Ավելին` ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ասել է. «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը` միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք ..
ավելին

Տես Վիդեո
Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը պետք է արագացվի. Արմեն Ռուստամյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին վարկային համաձայնագրով տրամադրվելիք զենքի ուշացմանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեպանության աշխատակցի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ռուսական զենքերը չեն կարող ուղարկվել Արցախ: Պատգամավորը նշեց. «Վատ չէ, որ դեսպանության ներկայացուցիչը նման բան է ասում, որ` ճանաչեք, ..
ավելին

Տես Վիդեո
Եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, թքել եմ ձեզ վրա էլ, ձեր գիտության վրա էլ. Արմեն Ռուստամյանը հիշեց Պատկանյանի խոսքերը
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի աղմկահարույց հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հենց այդ ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ-ական պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներից պահանջել են հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին
Ազգային ժողովում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման արդյունքները լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ այդմ` ԵԽԽՎ համազեկուցողներին ..
ավելին

Տես Վիդեո
4+4+4 ձևաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որից ենթադրելի է, որ ԸՕ շուրջ լայն կոնսենսուսի հնարավորություն կա. Ա. Ռուստամյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողները Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորել են Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուսի անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ համազեկուցողներին տեղեկացրել են, որ ըստ էության հիմնական առաջարկներն ընդունվել են, և կա հնարավորություն՝ ..
ավելին

Տես Վիդեո
Իսկ ո՞վ է ասում, որ մենք զենք չենք արտադրում. Արմեն Ռուստամյան
Իսկ ո՞վ է ասում, որ մենք զենք չենք արտադրում. Արմեն Ռուստամյան ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը զարմանալի է համարում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զենք արտադրի ու արտահանի, քանի որ այդ դեպքում մեր քթին կտան»: «Իրեն հարգող որևէ երկրի քաղաքացի նման արտահայտություն չի անի: Կամ ո՞վ է ասում, թե կարգելվի ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ՀՅԴ դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման վերաբերյալ (Դիտել տեսանյութը)
Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովը, որտեղ Աղվան Վարդանյանը նշանակվեց ԳՄ ներկայացուցիչ: ՀՅԴ-ն ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց առաջնահերթությունները: «Գերագույն ժողովում հատուկ ուշադրությամբ և առանձին օրակարգով քննարկվեց ԼՂ հիմնախնդիրը, քառօրյա պատերազմը և շարունակվող վիճակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան ..
ավելին

Տես Վիդեո
Ընտրակաշառքը պետք է բացառել.Աղվան Վարդանյան
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի>> նախագծի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Ընտրական օրենսգրքի վրա մենք սկսել ենք աշխատել Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո: Մի քանի քննարկում ենք ունեցել մասնագիտական խմբի հետ, մի քանի անգամ գրավոր առաջարկություներ ներկայացրել: Այդ արել ենք առանց աղմուկի, առանց պաթետիկ հայտարարությունների: Մեր նպատակը եղել է ..
ավելին

Տես Վիդեո
ԱԺ ՀՅԴ խմբակցության հանդիպումները՝ Վրաստանում
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Հայաստանի ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը ապրիլի 25-ին և 26-ին Վրաստանում էր` նախապես պայմանավորված ծրագրով, որի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ: Ըստ պատգամավորի` այցի նպատակն էր ծանոթանալ Վրաստանի քաղաքական ուժերի հետ, նրանց ծանոթացնել Դաշնակցության մոտեցումներին, ծրագրերին: «Հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու ..
ավելին

Տես Վիդեո
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը "Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի" նախագծի քննարկման ժամանակ
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ գնահատմամբ՝ իսկապես կատարվում են ընտրական համակարգի աննախադեպ ու արմատական փոփոխություններ: Բայց ամեն ինչ գնահատվում է ոչ թե զգացմունքներով, այլ համեմատության մեջ: Եվ համեմատությունը կոռեկտ ու լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է երեք հիմնական ուղղություններով գնահատել, թե ..
ավելին

Տես Վիդեո
ՊԵՏՔ Է ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ ԵՎ ԶԲԱՂՎԵԼ ԳՈՐԾՈՎ
Մեր զրուցակիցը Հայ Յեղափոխական Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունը վերջերս համալրած ԿԱՐԵՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆՆ է։ -Ձեր ընդդիմադիր գործընկերները բավարարված չեն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումների ժամանակ պաշտպանության ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված պարզաբանումներով՝ առաջարկում են եւս մեկ նման քննարկում հրավիրել։ Դրա անհրաժեշտությունը կա՞, ձեր կարծիքով։ -Եթե ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյանն անդրադարձել է երեկվա իր խոսքը խեղաթյուրողներին
«Ա1+»-ին տված երեկվա հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով «Ոչ մի թիզ հող» եզրույթին ասել էր. «Այդ մասին ժամանակին ասել է Բաբկեն Արարքցյանը: Ոչ մի թիզ հողը վերջնական կատեգորիա չէ: Մենք՝ հայերս, մի արտահայտություն ենք ասպարեզ նետում եւ սկսում դրա վրա կառուցել: Կարող է խաղաղության այնպիսի երկարատեւ համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա, եւ հարեւանությամբ նորմալ ապրեն երկրները. մի թիզ այս ..
ավելին

Տես Վիդեո
Եթե մտածում են, որ այդ հարստությունը դիզելով սերնդեսերունդ փոխանցելու են, չարաչար սխալվում են. Արմեն ՌուստամյանԱղբյուրը
Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում այս գիշեր արձանագրված զորքերի տեղաշարժը բնական է: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, տեղաշարժեր միշտ էլ կան, և սադրանքներ միշտ էլ հնարավոր են: Ըստ նրա` պետք է ապացուցել Ադրբեջանի ագրեսոր լինելու հանգամանքը և դրանից բխող գործողություններ պետք է սկսվեն, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան: «Սրա հետ կապված նույնպես ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան. Քանի դեռ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, խաղաղապահների անհրաժեշտությունը չկա (Դիտել տեսանյութը)
Հայկական կողմը պետք է պատրաստ լինի, որ առաջին գծում կարող է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք պետք է նկատի ունենանք, որ մի այնպիսի որակի թշնամի ունենք, որից նոր ավանտյուրաները սպասելի են: Լայնամասշտաբ պատերազմ սպասելի է այդ թշնամու կողմից, քանի որ նա չի ուզում տեղավորվել միջազգային նորմերի մեջ: ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան. Քանի դեռ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, խաղաղապահների անհրաժեշտությունը չկա /Դիտել տեսանյութը/
Քանի դեռ մենք կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը և վստահ եմ, որ կարող ենք շարունակել մենք մեզ պաշտպանել, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, թե այս հարցը կարող է մտնել որոշ երկրների քաղաքական շահերի մեջ: «Չեմ բացառում, որ նման ծրագիր քննարկվի»,-ասաց նա: Թե որ երկրներին կարող է ձեռք տալ խաղաղապահների ..
ավելին

Տես Վիդեո
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ
Ապրիլի 4-ին, նախապես ձեռքբերված պայմանավորվածության շրջանակում, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Գերագույն մամնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։ Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունները՝ ծանր մարտական հրետանու և օդուժի ինտենսիվ ..
ավելին

Տես Վիդեո
ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով մեկնում է Արցախ
ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով պատրաստվում է վաղը մեկնել Արցախ. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, սակայն այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան` երկրի առջև ծառացած, և, դրանով պայմանավորված, պետք է հետաձգել 4+4+4 ձևաչափով քննարկումը: Դիտարկմանը, թե ընդդիմությունն առաջարկում է սառեցնել Ընտրական օրենսգրքի քննարկումը, Ռուստամյանը ..
ավելին

Տես Վիդեո
Այս օրերի գլխավոր դասը. 2016թ. ապրիլի 5-ին, ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը
Հարգելի խորհրդարան, Նախ մեր վշտակցությունը վերջին օրերին հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների ու սպաների մերձավորներին: Սա միայն տասնյակ հայ ընտանիքների ողբերգությունը չէ, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Որ տևական նախապատրաստությունից, հայատյաց, ռազմատենչ քաղաքականությունից հետո Ադրբեջանը դիմելու էր հերթական ագրեսիայի, ակնհայտ էր շատերին: Բայց քչերն էին վստահ, որ հայկական կողմը կդիմագրավեր ագրեսորին այսքան ..
ավելին

Տես Վիդեո
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովը քիչ հայտարարություն է ընդունել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադրի խախտման եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ..
ավելին

Տես Վիդեո
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստն է մեկնարկում: Նա նշեց, որ վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում լայնածավալ ռազմական գործողություններ են վերսկսվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, թե' քաղաքացիական, թե' հերոս զինվորների շրջանում կան կորուստներ: ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը:
ավելին

Տես Վիդեո
Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք. Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Բաքուն, Ադրբեջանը մի օր դիմելու են նման արկածախնդրությանը, որ թերագնահատելու է Հայաստանին՝ գերագնահատելով իր ուժերը: «Սա նորություն չի մեր պատմության մեջ, նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցիքն այն համախմբումը, որը հայ ժողովուրդը ..
ավելին

Տես Վիդեո
Սփյուռքի կառույցներն աշխատում են Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ. Արմեն Ռուստամյան (Դիտել տեսանյութը)
Սփյուռքում քայլերը երկու ուղղությամբ են կատարվում՝ մարդիկ, որոնք պատրաստ են գալ ու կամավոր մեկնել առաջին գիծ և մյուսը՝ հայկական լոբբինգը ուղղորդելու գծով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հայտնում է 1in.amը: «Այսօր մենք ինքներս էլ գիտենք, որ առաջինը հարձակվել է Ադրբեջանը, բայց ամբողջ աշխարհը այդպես համոզված չէ, սա շատ կարեւոր հարցերից մեկն է, որովհետև մնացած բոլոր քննարկումները ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյան. Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել
Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ այսօրվա դրությամբ անհնար է ասել, թե ինչպիսին կլինեն ԸՕ նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչփով հանդիպումների արդյունքները, քանի որ խնդիրը միայն ընդդիմության 5 պահանջները չեն, կան այլ հարցեր։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ առաջին հանդիպման ժամանակ քննարկվել ..
ավելին

Տես Վիդեո
Տպավորություն է, որ ոմանք չեն էլ ուզում, որ համաձայնություն լինի. Արմեն Ռուստամյանը՝ 4+4+4 ձևաչափով հանդիպման մասին
Երեկ Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ 4+4+4 ձևաչափով քննարկումները քիչ էր մնում` տապալվեին, քանի որ ՀԿ-ների ներկայացուցիչները չէին ցանկանում իրենց անձնագրերը թողնել ԱԺ անցակետում ներս մտնելուց առաջ: Լևոն Զուրաբյանը հեռախոսով համոզում էր նրանց թողնել անձնագրերը և բարձրանալ, ինչպես պահանջում է օրենքը: Դեպքերի խնդրահարույց զարգացումներից հետո, այդուամենայնիվ, 50 րոպե ուշացումով քննարկումն սկսվեց: ՀՅԴ խմբակցության ..
ավելին

Տես Վիդեո
Աղվան Վարդանյանի հարցերը՝ Դավիթ Հարությունյանին՝ քաղվածքների, զինվորականների քվեարկության եւ այլնի մասին
Այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի շարք հարցեր ուղղեց հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: «Դուք ասում եք, որ մեխանիզմ ունենք, որ ընտրություններից հետո, սարքերի համադրումով, կարող ենք ճշտել, թե ինչ է կատարվել: Պատկերացնենք, որ ընտրություններին մասնակցել է մեկ միլիոն հարյուր հազար մարդ, ընտրություններից հետո համադրում ենք ..
ավելին

Տես Վիդեո
Արմեն Ռուստամյան. Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի (Դիտել տեսանյութը)
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցների ժամին տեսակետ հայտնեց, թե Ընտրական օրենսգրքում ծուղակներ չի տեսնում: Ըստ նրա՝ ԸՕ-ում կա առնվազն 4 կետ, որը երաշխավորում է, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն աննախադեպ և նորություններով լի: «Առաջին՝գնացել ենք մեծամասնական ընտրության վերացմանը, այստեղից որևէ ծուղակ չկա, քանի որ տիպիկ համամասնական է լինելու: Տեղի չի ունենում ուղղակի անձի ընտրություն, այլ անձի ..
ավելին

Տես Վիդեո
Հարյուրավոր վաստակավորներ ունենալը ճի՞շտ է. Աղվան Վարդանյանն առաջարկում է կոչումների շնորհման հարցը վերանայել
Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով` պատեհ-անպատեհ կոչումներ շնորհելը վերածվում է անախրոնիզմի: «Ես կառաջարկեի, որ, ..